Առողջ մրցակցության բացակայությունը և միմյանց փնովելը դաշտ է բացում Նիկոլի համար. ՀՃԿ ղեկավար

Հայաստանում, որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան քաղաքական դաշտը լցվում է տարբեր անուններ կրող կուսակցությունների առաջնորդներով, որոնք ներկայանում են իրենց «մեգա ծրագրերով» և փորձում են համոզել, թե բացի իրենցից ոչ ոք չի կարող փրկել Հայաստանը։
Փոխարենը առողջ մրցակցության և գաղափարական պայքարի՝ նրանք սկսում են փնովել այլ կուսակցություններին և նրանց առաջնորդներին։ Այս վարքագիծը իրականում դաշտ է բացում Նիկոլի համար։
Ուստի խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ վերանայել ձեր անձնական ամբիցիաները և համախմբվել։ Կուսակցություններով միասնական թիմով հանդես գալը ընտրություններին կարող է դառնալ իրական փոփոխության հիմք։ Չէ՞ որ բոլորդ էլ հայտարարում եք, թե ցանկանում եք փրկել Հայաստանը և ծառայել ժողովրդին։ Սակայն անձնական ամբիցիաները միայն խորացնում են Հայաստանի վայրէջքը։
«Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար,
ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն