ՀՀ նախագահը հրապարակայնորեն ներողություն պիտի խնդրի հայ ժողովրդից. ակցիա նախագահականի դիմաց

«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմաց` Բաղրամյան 26 հասցեում, փետրվարի 3-ին, ժամը 11:45-ին:
Շարժման պահանջն է, որ ՀՀ նախագահը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։
Համահայկական ճակատը դա գնահատում է որպես քաղաքականապես անընդունելի, ազգային արժանապատվությունը խաթարող և զոհվածների հիշատակը վիրավորող քայլ։
Նշված է Համահայկական Ճակատի պաշտոնական հաղորդագրության մեջ

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն