Այսօր հերոսաբար հայրենիքի սահմանները պաշտպանելիս Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է
Հենրիկ Քոչարյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 2-ին` Վայք քաղաքում։
Մասնակցել է 2016-ի Ապրիլյան (Քառօրյա) և 2020-ի 44-օրյա պատերազմներին։ Քաջի մահով զոհվել է 2023-ի ապրիլի 11-ին` Տեղ գյուղի մատույցներում։
Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպան, հավերժ հետախույզ Հենրիկ Քոչարյանի հիշատակին։
Շնորհավոր ծնունդդ, հերոս հայորդի
Նշվում է «Համահայկական Ճակատ» շարժման հաղորդագրության մեջ


































