Գաղափարական և մարտական ընկերներ,
Փետրվարի 9-ին նախաձեռնում ենք հավաք ԱՄՆ դեսպանատան դիմաց` ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի կապակցությամբ։
Ակցիայի ընթացքում պահանջ է ներկայացվելու հայ գերիների հարցի անհապաղ բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև բողոքի հստակ դիրքորոշում է արտահայտվելու Բաքվում այսօր ընդունված` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճիռների կապակցությամբ։
Ավելի մանրամասն կտեղեկացնենք առաջիկա օրերին:
Ասված է «Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության հայտարարության մեջ


































