Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց, հանձնելու ենք նամակ ԱՄՆ փոխնախագահին. ՀՃՇ

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ։
Ակցիայի ընթացքում ներկայացվելու է պաշտոնական պահանջ, հանձնվելու է նամակ.

➡️ Բաքվում պահվող հայ գերիների և անհետ կորածների հարցի անհապաղ ու հասցեական բարձրացման անհրաժեշտությունը,

➡️ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող քարոզչական և քաղաքական արշավների դատապարտումը,

➡️ Արցախի և արցախահայության իրավունքների, անվտանգության և ապագայի հարցերը։

Ակցիան ունի հստակ քաղաքացիական և քաղաքական ուղերձ` ուղղված միջազգային պատասխանատվության և արդարության վերականգնմանը։
Գաղափարական, մարտական ընկերներին կոչ` միանալու:

Նկարը` 2025թ. փետրվարի 28-ի` գերիների վերադարձի պահանջով բողոքի ակցիայից:

Նշվում է «Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության հաղորդագրության մեջ

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն