Խոր ցավով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի, ինչպես նաև երկրի պետական կառույցների ներկայացուցիչների և բարձրագույն հրամանատարական կազմի զոհվելու մասին։
Այս ծանր պահին «Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին, պետական ղեկավարությանը, զինված ուժերին և հոգևոր դասին։ Զորակցում ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, դպրոցների հրթիռակոծման հետևանքով զոհված տասնյակ երեխաների ընտանիքներին:
Մենք կիսում ենք ձեր վիշտը և հարգանքի տուրք մատուցում բոլոր զոհված պետական և ռազմական գործիչների հիշատակին, ովքեր ծառայել են Իրանի անվտանգությանն ու պետականությանը։
Թող նրանց հիշատակը մնա որպես ծառայության և նվիրվածության օրինակ, իսկ Իրանի ժողովուրդը գտնի ուժ ու միասնություն այս ծանր փորձության միջով անցնելու համար։
Աստված պահապան եղբայրական Իրանին և նրա ժողովրդին:
Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձը


































