Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով

Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ և կշարունակի շփումները։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք երկխոսության մեջ ենք իրանական կողմի հետ։ Մենք երկխոսության մեջ ենք Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Եվ մենք անպայման կշարունակենք այս երկխոսությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը, սակայն լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել, թե արդյոք Մոսկվան օգնում է Թեհրանին։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Ռուսաստանը և Չինաստանն օգնում են Իրանին քաղաքականապես և «այլ ձևերով»։ Նա, սակայն, հրաժարվել էր մանրամասներ հայտնել։

«Ես չեմ պատրաստվում մանրամասնել մեր համագործակցությունը այլ երկրների հետ», – նշել էր Արաղչին։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն