Թեհլերյանի կրակոցը միայն մեկ մարդու դեմ չէր. Համահայկական Ճակատ

⬇️ 1921 թվականի մարտի 15
Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային` 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին։
Այս գործողությամբ մեկնարկեց «Նեմեսիս» գործողությունը` գաղտնի վրիժառական առաքելություն, որի նպատակն էր գտնել և պատժել Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք պարագլուխներին։
Թեհլերյանի կրակոցը միայն մեկ մարդու դեմ չէր։
Այն դատավճիռ էր անպատժելիության դեմ և արդարության ձայն` միլիոնավոր անմեղ զոհերի համար։
Պատմությունը երբեմն արդարությունը վերականգնում է ոչ թե դատարաններում, այլ ժողովրդի հիշողության և վճռականության մեջ։
Հիշում ենք
«Համահայկական ճակատ» կուսակցության հաղորդագրությունը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն