Նայում եմ Իրանին, Իսրայելին… Արա’, ո՞նց անասունի պես Ղարաբաղը տվեցինք. Կարպիս Փաշոյան

Եվրամիությունն ու այսպես կոչված «առաջադիմական աշխարհն» ամեն ինչ անելու են, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի ու այդ ճանապարհին չեն խորշելու անցնել իրենց իսկ արժեքների վրայով, քանի որ նա ապահովում է Հարավային Կովկասում ՌԴ-ի թուլացումը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատմաբան Կարպիս Փաշոյանը։

«Այդ ճանապարհին ինձ, մյուսներին անվանելու են ռուսամետ… Արա, ես ռուսամետ չեմ, ես ուղղակի ձեզնից եմ զզվում», – նկատել է բանախոսը։

Նա նաև հավելել է, որ այս պահի ընդդիմությունը իր համար ամենաընդունելին չէ, բայց եթե իրենց այլընտրանքը կոլաբորանտ իշխանությունն է, ապա ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը հաջողվի։
«Այս իշխանությունն իր գործողություններով ապահովել է այնպիսի մարդկանց կոնսոլիդացիա, որոնք ժամանակին ատում էին իրար։ Մենք նման ենք մի դասարանի, որի մեջ կռիվ կա, քննարկումներ կան, բայց դա մի դասարան է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մեզ առաջարկում է դառնալ Ադրբեջանի վասալ, մոռանալ մեր մշակութային ինքնությունը», – ընդգծել է Փաշոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն