Թուրքիան 100 մլրդ դոլարի միջուկային ծրագիր է մշակել

Իտալական «AsiaNews» լրատվական գործակալությունը գրում է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը, մասնավորապես «Ծոցի պատերազմը» (նկատի է առնվում Հորմուզի նեղուցը), նոր թափ են հաղորդում Թուրքիային «խաղաղ միջուկային» ուժ ձևավորվելու հարցում:

Գործակալության տեղեկություններով Թուրքիան 100 մլրդ դոլար արժողությամբ միջուկային ծրագիր է մշակել և մտադիր է այն ներկայացնել հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը, ըստ աղբյուրի, փոխելու է «խաղի կանոնները և դաշինքում Անկարայի տեղը դարձնելու է անփոխարինելի»: Ծրագրով Թուրքիան նախատեսում է առաջիկա 10 տարվա ընթացքում կառուցել 8 նոր միջուկային ռեակտոր։

Հիշեցնենք, որ ԱՄՆ -Իսրայել տանդեմի և Իրանի միջև Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի ֆոնին իրանական կողմը արգելել է Հորմուզի նեղուցով նավթային փոխադրումներ իրականացնել, ինչն էլ հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն