Այսօր պահանջի ներկայացման երկրորդ օրն էր։ Եվ մենք կրկին Ազգային ժողովի մուտքի մոտ էինք` բարձրաձայնելու արդարացի պահանջը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ:
Մեզ մոտեցան Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ` լսելու և արձագանքելու ներկաների մտահոգություններին։
Միևնույն ժամանակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կին պատգամավորներից մեկը, ում ինքնությունը մեզ հայտնի չէ (նա պարզապես կրում էր քարտեզի պատկերով բրոշ), շրջանցեց հավաքվածներին, չմոտենալով անգամ զոհվածների ծնողներին, և արագ հեռացավ Ազգային ժողովի տարածքից։
Վաղը պահանջի ներկայացման երրորդ օրն է։ Մենք դարձյալ կլինենք Ազգային ժողովի մուտքի մոտ` նույն պահանջով և նույն վճռականությամբ։
«Համահայկական ճակատ» շարժում
Նշվում է «Համահայկական ճակատ»-ի տարածած հաղորդագրության մեջ







































