«Հըզբոլլահը» հայտարարել է իսրայելական «Երկաթե գմբեթին» հասցրած հարվածների մասին

Լիբանանի հարավում և Իսրայելի հյուսիսային շրջաններում գտնվող իսրայելական զորքերը ենթարկվել են «Հըզբոլլահ»-ի հարձակմանը։ Այս մասին տեղեկացնում է Tasnim-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում այն 12 հարձակում է իրականացրել իսրայելցիների դեմ։

Հարձակումները ներառել են հարվածներ ռազմական տեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ճնշման համակարգերի և իսրայելական հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի արձակման կայանքների ուղղությամբ։

Հարձակումները կատարվել են ի պատասխան Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և հարավային գյուղերի վրա հարձակումների։

«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված է հասցրել իսրայելական ռազմական ինժեներական մեքենային Լիբանանի հարավային Բինթ-Ջբեյլ քաղաքում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն