Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան

Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։

Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։

Հ․Գ․ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա եւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլեւս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական Միության հետ։ Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա եւ Նախիջեւանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»,-ասել է նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն