«Ռուսամետն» ու «Ռուսաստանի բարեկամը» արմատապես տարբեր ձեևակերպումներ են․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Երբ իշխող ուժի քարոզչական հարթակներում հարց են տալիս Պուտինի՝ «ռուսամետ ուժեր» ասածի վերաբերյալ, այդ հարցին պետք է հնչի շատ պարզ պատասխանը. Պուտինը չի ասել «ռուսամետ» ուժեր, Պուտինն ասել է՝ «Ռուսաստանի բարեկամ ուժեր»:

Հարգելի ընկերներ, «ռուսամետն» ու «Ռուսաստանի բարեկամը» արմատապես տարբեր ձեւակերպումներ են, առավել եւս, որ Հայաստանում կան ուժեր, որոնք Ռուսաստանը հայտարարում են թշնամի: ԵՍ բացարձակ չեմ գնահատում հիմա՝ թշնամի՞ է Ռուսաստանը, թե՞ բարեկամ: Սակայն պարզորոշ արձանագրում եմ, որ, եթե կա բացահայտ խոսույթ՝ Ռուսաստանի թշնամի լինելու մասին, ապա բնականաբար կա նաեւ խոսույթ, որ Ռուսաստանը բարեկամ երկիր է: Եվ Պուտինի արձանագրումը, այդ համատեքստում, շատ պարզ համադերվում է այդ պատկերին՝ «Ռուսաստանի բարեկամ» ուժեր, որովհետեւ Ռուսաստանին թշնամի համարող ուժերը բնականաբար չեն կարող դիտվել այդպիսին:

Իշխանական քարոզչությունը հետեւողականորեն խոսում է, թե Պուտինն ասաց «ռուսամետ» ուժեր, եւ որեւէ մեկը զարմանալիորեն հստակ չի բացատրում, որ չի հնչել «ռուսամետ» բառ:

Եվ ավելին, Պուտինը նույնիսկ հիշատակեց Ռուսաստանի անձնագիր ունեցող գործչի կալանված լինելու մասին՝ անկասկած ակնարկը վերաբերում էր Սամվել Կարապետյանին, բայց հայտարարեց նաեւ, որ կալանավորելու այդ որոշումը «ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԸ»:

Այս ամենում պետք է լինել ուշադիր եւ բծախնդրորեն ներկայացնել, իշխանության քարոզչական մանիպուլյացիաները կանխելու համար»:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն