Կազանում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան — Իլհամ Ալիև հանդիպումը

Ռուսաստանի Կազան քաղաքում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են նաեւ երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Բայրամովը: Նշենք, որ մինչ այդ BRICS+ գագաթնաժողովում կլոր սեղանի շուրջ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարճ զրույց էին ունեցել։ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի քննարկմանը միացել են […]

Կառավարությունը խստացնում է ՀՀ մուտք գործելու ընթացակարգերը Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար

Հայաստանի կառավարությունը Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը խստացնելու որոշում է ընդունել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության հոկտեմբերի 24-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։ Հայաստանի կառավարությունը Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը խստացնելու որոշում է ընդունել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության հոկտեմբերի […]

ԶՊՄԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանի կալանքի ժամկետը երկարացվել է

ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարացրել է Ամբարյանի կալանավորման ժամկետը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն […]

Խաղերի ոլորտում այլ երկրներում գործող կայքերը պետք է սահմանափակվեն. ֆինանսների նախարար

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշում ընդունվեց օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը սահմանելու մասին։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը զեկուցեց․ […]

Շիրակի մարզի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները Կումայրիի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացված տեղեկությունները՝ ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Գյումրիի Լալայան փողոցում ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել 61-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 3,72 գրամ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված և 59 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտնել […]

«Գոհ եմ Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից». Նոր մանրամասներ՝ Փաշինյան-Փեզեսշիան հանդիպումից

Նոր մանրամասներ են հայտնի Կազանում այսօր կայացած վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումից: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ […]

Մի շարք պետական կառույցներ պարտադիր պետք է տարեկան 1 անգամ ԱԺ-ին հաղորդում ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ

Կառավարությունն իր այսօրվա՝ հքոկտեմբերի 24-ի նիստում հավակություն տվեց ԱԺ կանոնակարգ օրենքում ոեւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագծին: Այս փաթեթը հեղինակել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արսեն Թորոսյանը: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է կարգավորել Հակակոռուպցիոն կոմիտեի, Քննչական կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Պետական եկամուտների […]

Անհայտ կորած 23 զինծառայողների ընտանիքներ 300-հազարական դրամները կստանան նաեւ նոյեմբերին և դեկտեմբերին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշեց երկարաձգել անհայտ կորած զինծառա¬յողների ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը: Նշենք, որ նախատեսված է մինչև 2024թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով: Զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամա¬կան վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամե¬նամսյա դրամական վճարը վճարվել է մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ, […]

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 21 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 34, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի […]