«Սա յուրաքանչյուր հայի ամոթն է». Արշակ Կարապետյանն արձագանքել է

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի Ֆեյսբուքի էջում տեղադրվել էր համացանցում հայտնի դարձած մի լուսանկար, որում ԲՐԻԿՍ-ի գաղաթնաժողովին մասնակցող ու Իլհամ Ալիևի մոտ նստած Նիկոլ Փաշինյանի առջև երևում է «Ադրբեջան» գրությամբ ցուցանակ, ինչից հետո իշխանական քարոզչամեքենան՝ իր սատելիտներով ու լրատվամիջոցներով հանդերձ, մեծ աղմուկ բարձրացրեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շուրջ: Այս հարցի շուրջ Past.am-ը […]

Փաշինյանի հեռացումը՝ներքաղաքական թիվ մեկ օրակարգ

Փաշինյանն ինքնակամ չի հեռանա, նրան պետք է հեռացնենք, նա է ՀՀ-ում տապալել սահմանադրական կարգը: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը։ Փաշինյանի հեռացումը՝ներքաղաքական թիվ մեկ օրակարգ։ Քանի դեռ ՀՀ-ում իշխանության է Փաշինյանն ու նրան սպասարկող ՔՊ-ական թիմը՝հայոց պետականությունը վտանգված է։ Փաշինյանն ու թիմը հայաթափեցին Արցախն ու այն հանձնեցին Բաքվին՝ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում, […]

Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար

Հայաստանը ստացել է COP29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը, այն ստացվել է ՀՀ արտգործնախարարի անունով, այս մասինFactor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի COP29 համաժողովին մասնակցության հարցն այժմ քննարկվում է կառավարության կողմից։ «Այդ հարցը քննարկվում է մի քանի ասպեկտներով ինչպես խաղաղության հաստատման, հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ՝ այդ միջոցառման օրակարգով պայմանավորված։ […]

Փաշինյանն աշխատանքից ազատել է օգնականին

Հակոբ Աբրահամյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Աբրահամյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- նշված է Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ստորագրած որոշման մեջ։ Աբրահամյանը, հիշեցնենք, վարչապետի օգնական էր նշանակվել 2022թ. մարտի 21-ին։ Ավելի վաղ նա եղել է Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի նախագահ, նաև՝ պաշտոններ զբաղեցրել ռուսական ֆինանսական ընկերություններում։

Հայ ու թուրք ըմբիշները մրցամարտի ժամանակ ծեծել են իրար

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության որակավորման փուլում հայ ըմբիշ Լյովա Գևորգյանի և թուրք Հաքան Բույուգչինգիլիի միջև հենց մրցամարտի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպից առաջ Գևորգյանը հաղթում էր 1:0 հաշվով։ Երկու ըմբիշներն էլ որակազրկվել են։ Տեսանյութը Fronttv տելեգրամյան ալիքում:

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Կանոնակարգը ստորագրվել էր […]

Թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործրի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը: Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ […]

Ալիևը հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը

Ալիևը հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև […]

Ընտանի կենդանիների՝ հողամաս մտնելու պատճառով ծագած վեճի հետևանքով տղամարդը կացնով վնասել է մեքենան

Հոկտեմբերի 22-ին` առավոտյան ժամը 11-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել Աշտարակի Վառոյ ձորակի փողոցի բնակիչ 58-ամյա մի կնոջից: Նա հայտնում էր, որ վեճի ընթացքում ոմն մեկը կացնով կոտրել է իրենց «Նիվայի» ապակիները, լուսարձակն ու շարժիչի ծածկը: ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված հասցե: […]

«Դա ոնց որ երկու ընկերների մտերմիկ խոսակցություն էր»․ Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին

«Զուտ վիզուալ, դա ոնց որ երկու ընկերների մտերմիկ խոսակցություն էր»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Կազանում ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը։ Ինչ վերաբերում է բովանդակությանը եւ հարցին, թե հնարավո՞ր է մոտ ապագայում «խաղաղության պայմանագիր» ստորագրվի, Մամիջանյանը պատասխանեց․ «Նախ մեղք է այդ փաստաթուղթը խաղաղության պայմանագիր անվանել։ Այդ փաստաթուղթը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի […]

Բաքվի ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները. Human Rights Watch

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացմանը: «Ադրբեջանը, որն այս տարի հյուրընկալում է կլիմայի գլոբալ համաժողովը՝ COP29-ը, նախատեսում է հաջորդ տասնամյակում ավելացնել գազի արդյունահանումը: Այս ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները»,- ասված է կազմակերպության X-ի միկրոբլոգում:

Կա՞ հնարավորություն Իրանից գազի ներմուծումը Հայաստան ավելացնելու․ գազի սպառումը չի աճում, նույնիսկ նվազում է

«Վերջին տարիներին, առհասարակ, չնայած ՀՀ-ն ունի տնտեսական աճի բարձր տեմպեր, բայց գազի սպառումը չի աճում կամ նույնիսկ նվազում է»,-հարցին՝ կա՞ հնարավորություն Իրանից գազի ներմուծումը Հայաստան ավելացնելու, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա ասաց, որ այս իրավիճակի պատճառը ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի արագ զարգացումն […]

Ընդլայնվող բյուջե, սրընթաց աճող պետական պարտքի հետ մեկտեղ

Շուտով Ազգային ժողովը կքննարկի եւ, ամենայն հավանականությամբ, կընդունի 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը: «Առավոտն» ուսումնասիրել է վերջին 10 տարիների ՀՀ պետական բյուջեները՝ ծախսերը, եկամուտները, պակասուրդը: Ծախսերը համեմատության մեջ ենք դրել մեր երկրի պետական պարտքի հետ: 2014 թվականի բյուջեով նախատեսված եկամուտները եղել են 1,135,902,832,000 դրամ, ծախսերը՝ 1,246,437,412,000 դրամ: Պակասուրդը կազմել է 110,534,580,000 դրամ: 2015-ի պետական բյուջեով […]

Ստեփանակերտում մահացած հայ կնոջ դուստրը ցանկանում է մորը Հայաստանում հուղարկավորել. News.am

Հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի հարազատները պատրաստվում են դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի կնոջ մարմինը Հայաստանում հուղարկավորեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Վերա Աղասյանի 32-ամյա դուստրը՝ նշելով, որ Վերա Աղասյանը 4 զավակ ունի, սակայն իրենց չի հաջողվել համոզել նրան ու Հայաստան բերել։ «Մայրս գյուղում էր ապրում։ Պատերազմի […]

Հայ ժողովուրդը և պաշտոնյաները պետք է որոշեն իրենց ապագան. ՀՀ-ում ԵՄ դեսպանը՝ Հայաստանի ԵՄ անդամակցության մասին

Մենք, իհարկե, հարգում ենք Հայաստանի քաղաքացիների նախաձեռնությունը, կարծում եմ՝ շատ-շատ կարեւոր է, որ մարդիկ մասնակցում են իրենց երկրի ապագա քաղաքականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: «Դա ժողովրդավարական իրավունքների մի մասն է: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը եւ պաշտոնյաները պետք է որոշեն իրենց ապագան: Ինչպես գիտեք, մենք շատ […]

Իշխանությունը փորձում է օրենքով վերահսկել ընտրությունների արդյունքները, կարող են հայտարարել արտակարգ դրություն և չեղարկել դրանք. Արմեն Ռուստամյան

Ընտրական օրենսգրքով փոփոխություններ են բերում, որով, ըստ էության, հայ ժողովուրդը կարող է գնալ, քվեարկել համապետական ընտրություններում, մի պատկեր առաջացնել, բայց հետագայում արտակարգ դրության, ռազմական դրության հայտարարման միջոցով դա առոչինչ դառնա: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարերեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Ապա նա պարզաբանեց, որ այսինքն, ժողովուրդը գնում է քվեարկում է, ուզում է իր ուզած […]

Թուրքիան հայտնել է Իրաքում և Սիրիայում 120 թիրախների վերացման մասին՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

Թուրքական հետախուզությունը հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ոչնչացրել է Քրդստանի բանվորական կուսակցության մոտ 120 օբյեկտ Իրաքում և Սիրիայում։ Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետախուզական ծառայությունների աղբյուրներին։ Մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Հոկտեմբերի 23-ին ահաբեկիչները հարձակվել են Անկարայում գտնվող Tusa ավիատիեզերական կորպորացիայի ձեռնարկություններից մեկի վրա։ Արդյունքում զոհվել է 5, վիրավորվել՝ 22 մարդ։ […]

Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց ակցիզային մակնշման 68,500 տուփ ծխախոտ. ՊԵԿ

Իրավապահ մարմինների միջև համագործակցության շրջանակում  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ էին  ստացել առ այն, որ  ԻԻՀ-ից ՀՀ տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։ Հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտե-ից: Ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված վերլուծության արդյունքում հսկողության տակ էին վերցվել մի շարք […]

Նիգերիան ազատ է արձակել Binance-ի թոփ մենեջեր Տիգրան Ղամբարյանին, Պետդեպը շնորհակալություն է հայտնել

Նիգերիայի հակակոռուպցիոն գործակալությունը հանել է փողերի լվացման գործով մեղադրանքները Binance թվային արժույթի փոխանակման բորսայի թոփ մենեջեր Տիգրան Ղամբարյանի դեմ՝ ութ ամսվա կալանավորումից հետո նրան ազատ արձակելով բանտից, հայտնում է bbc.com-ը: ԱՄՆ քաղաքացի Տիգրան Ղամբարյանը ձերբակալվել էր փետրվարին Նիգերիա գործուղման ժամանակ, և ավելի ուշ նրան և Binance-ին մեղադրանք էր առաջադրվել 35,4 միլիոն դոլարի լվացման համար, ինչը նրանք հերքել […]

Խոչընդոտել են ոչ սպանդանոցային ծագման մսի առգրավումն ու ոչնչացումը

ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի համաձայն՝ հոկտեմբեր ամսին անասնահամաճարակային մշտադիտարկումներ են իրականացվել Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում մսի իրացմամբ ու մատակարարմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ, ինչպես նաև անասնահամաճարակային նշանակության տարածքներում: Մշտադիտարկումներն անցկացվել են 59 տնտեսավարողների մոտ (Կոտայք՝ 45, Վայոց Ձոր՝ 14), միայն 6-ի դեպքում են արձանագրվել խախտումներ և առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի […]

Քարաթափում Լծեն-Տաթև ճանապարհին. որոշ ժամանակով երթևեկությունը երկկողմանի փակվել է

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար փակ է: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 232 կմ-ին (Լծեն-Տաթև հատված) տեղի […]

Բուդվայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների ԱԱ-ում հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տոնել

Բուդվայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հայ բռմցքամարտիկները հերթական հաղթանակներն են տոնել։ Այս մասին հայտնու են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից: 54 կգ քաշային Արթուր Ավետիքյանը շարժվում է առաջ։ Նա այս անգամ պարտության մատնեց Իսրայելի ներկայացուցչին։ Իր հերթին ժամանակից շուտ հաղթանակ տոնեց պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանը։ Իր հաշվին հաղթանակ գրանցեց նաև Արշակ Բաբլումյանը։

Փաշինյանն արագացնում է Հայաստանի թրքացման գործընթացը

Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ գնահատելու Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման պայմանները: Փաշինյանն արագացնում է Հայաստանի թրքացման գործընթացը։ Արևմուտքը շտապեցնում է ՔՊ-ականներին՝կյանքի կոչել «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը՝դուրս մղել ՌԴ-ին և Իրանին Հայաստանից ու Հարավային Կովկասը վերածել հակառուսական և հակաիրանական պլացդարմի։ Այս գործում Արևմուտքն ու Բաքուն հենվում են Փաշինյանի և ՔՊ-ի վրա, քանի որ ՀՀ-ում այլ […]

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարաության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից ընտանիքի անդամներ են տեղափոխվել՝ մի մասը՝ Գյումրու բժշկական կենտրոն, մի մասը՝ «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց: Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ […]

Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ տնօրեն Լոր Կաստենի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Լոր Կաստենին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության […]