Պարեկի նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով մեղադրանք է ներկայացվել Վայոց ձորի 41–ամյա բնակչի

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Վայոց ձորի մարզի բնակիչ է՝ ծնված 1983թ․։ 2024թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 19:58-ին, «Վայոց Ձորի» բժշկական կենտրոնից հաղորդում […]

Վալենսիայում ջրհեղեղից հետո կան բազմաթիվ անհետ կորածներ

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հայտարարել է, որ երկրի արևելքում հեղեղումների և տեղատարափ անձրևների հետևանքով կան բազմաթիվ անհետ կորած մարդիկ, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է անհետ կորածներին, մենք առայժմ չենք կարող ճշտել տվյալները: Անհետ կորածները շատ են», — ասել է Ռոբլեսը: Իսպանիայում հորդառատ անձրևների և հեղեղումների զոհերի թիվը հասել է 95-ի, որոնցից […]

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում լուրջ առաջընթաց կա, աշխատանք է տարվում․ Բայրամով

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԹ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Բայրամովը Դաութիին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցում Ադրբեջանի դիրքորոշման, այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև […]

9 քաղաքացիների ձերբակալման հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են, և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայկ Մամիջանյանի հետ այցելեցինք Ձերբակալվածների պահման վայր, որտեղ ապօրինաբար ձերբակալվել ու տեղափոխվել են 9 քաղաքացիներ: Ձերբակալման հիմքում եղած հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա: Իշխանությունը նաև այս փուլում նպատակ է դրել անթույլատրելի միջոցներով ճնշել բոլոր այն քաղաքացիները, ովքեր որևէ ձևով փորձում են բարձրաձայնել երկրում առկա անարդարությունների, […]

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Քրիստոսահիմն Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց «Հրաշափառի» արարողություն։ Ամենանապատիվ Պատրիարքին միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ մաղթեց Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ․ […]

Դեսպան Բալայանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված ՀՀ ջանքերը

Հոկտեմբերի 30-ին Բելգիայի փոխվարչապետ, միջին խավի, ինքնազբաղվածության, փոքր և միջին ձեռնարկությունների, գյուղատնտեսության, ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարական նորացման հարցերով նախարար Դավիդ Կլարինվալն ընդունել է դեսպան Տիգրան Բալայանին։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: «Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ փոխգործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվող աշխատանքները, անդրադարձ եղավ առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ […]

Արարատ Միրզոյանը կրկնում է Թուրքիայի իշխանությունների՞ն․ Ցեղասպանությունը՝ պարզապես «պատմական ողբերգական անցք», իսկ Արցախի հարց գոյություն չունի

Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց. նա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացրեց դիրքորոշում, որը խիստ նման է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երկարամյա դիրքորոշումներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին՝ արդյոք Արցախյան հակամարտության կարգավորման հարց ԱԳՆ […]

Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ընտրություններում քվեաթերթիկների լցոնման կազմակերպիչներին

Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել երկու անձանց, որոնք խորհրդարանական ընտրությունների օրը ընտրատեղամասերից մեկում զանգվածային լցոնումներ են կազմակերպել։ Այս մասին, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ներքին գործերի նախարարության հետաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում մեղադրյալները ընտրությունները կեղծելու նպատակով կեղծ քվեաթերթիկներ են լցրել քվեատուփերը, ինչը պատճառ է դարձել քվեարկության […]

Բյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նա հոսպիտալացվել է

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մոպեդի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:15-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Աբհիմանյու Տհաիվալապպիլը իր վարած «Yamaha» մակնիշի մոտոցիկլով Բյուրական գյուղ տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության […]

Հայէկոնոմբանկը և Հոլանդական զարգացման բանկը (FMO) կնքել են 30 մլն դոլար արժողությամբ վարկային պայմանագիր

Հայէկոնոմբանկը, ամրապնդելով երկարատև համագործակցությունը Հոլանդական զարգացման բանկի (FMO)  հետ, կնքել է 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 4-րդ պայմանագիրը՝ հասցնելով վերոնշյալ գործընկեր-կազմակերպության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը մոտ 70 մլն ԱՄՆ դոլարի: Ֆինանսավորման այս փաթեթի շրջանակներում  ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին  ձեռնարկություններին, կին և երիտասարդ ձեռներեցներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտին՝ նպաստելով երկրի […]

Վեհափառը կոչ է հղել աշխարհի մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին

«Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։ ․․․Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,-նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց […]

Հայկական ատոմակայանի` փոխարինման ենթակա սարքավորումները ձեռք կբերվեն առանց մրցույթի

ՀՀ կառավարությունը կթույլատրի ՀԱԷԿ-ին առանց մրցույթի գնել սարքավորումներ, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն կայանի համար։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։ Այս որոշմամբ կպարզեցվեն կայանի շահագործման ժամկետի 2-րդ երկարաձգման աշխատանքները։ Փոխարինման ենթակա սարքավորումների մի մասը եզակի է, քանի որ ժամանակին դրանք ստեղծել են կոնկրետ ձեռնարկություններ՝ հատուկ Հայկական ԱԷԿ-ի համար: «Նախագծի ընդունումը ՀԱԷԿ-ին հնարավորություն կտա շահագործման ժամկետի […]

Էրեբունու ՁՊՎ-ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է` դեմ են արտահայտվում այս իշխանություններին. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղ առավոտից մի քանի ժամ Երեւանի ՁՊՎ-ում էի (ձերբակալվածների պահպանման վայր): Մինչ ծրագրել էի այցելել նախօրեին ձերբակալված Աղվան Արշակյանին ու Հայկ Նիկողոսյանին, կեսգիշերից հետո լուր ստացանք, որ Էրեբունու բաժին նույն շինծու կասկածով ու օպերատիվ տվյալներով բերման են ենթարկվել եւս երեք քաղաքացի։ Ողջ գիշեր գործընկերս՝ Մհեր Սահակյանը Նրանց հետ […]

Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում. Լավրով

Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Մինսկում Եվրասիական անվտանգությանը նվիրված միջազգային համաժողովում ՌԴ ԱԳ նախարար՝ ասել է Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը չի դադարեցնում իր ավերիչ գործունեությունը Եվրասիական մայրցամաքի այլ հատվածներում՝ Հարավային Կովկասում, նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- նշել է Լավրովը:

2025 թվականին կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում․ ֆինանսների նախարար

ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին»  օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է, որ հաջորդ տարի կենսաթոշակների ավելացում բյուջեով չի նախատեսվում: «Հնարավոր բարձրացումները կարող են տեղի ունենալ միայն անկանխիկ առևտրի դեպքում՝ հետվճարի չափը ավելացնելու միջոցով»,-ասաց նախարարը:  

«Խաղաղության» հաստատման կեղծ խայծով Թուրքիան հասնելու է հայկական պետականության լիարժեք դեմոնտաժին. Գեղամյան

«Խաղաղության» հաստատման կեղծ խայծով Թուրքիան հասնելու է հայկական պետականության լիարժեք դեմոնտաժին: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Այդ փուլը մեկնարկել է 2020 թ. նոյեմբերին, երբ հայությունը (և հատկապես ազգային վերնախավը) տվեց դա անելու համաձայնությունը` տարբեր պատճառներով ու պատրվակներով հանդուրժելով դե-ֆակտո թուրքամետների իշխանությանը: Այս գործընթացի վերջին հանգրվանը այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» չէ, վերջին փուլը` մենք ենք […]

COP29-ին մասնակցելու ՀՀ գլխավոր նախապայմանը պետք է լինի Բաքվում պահվող անձանց ազատ արձակումը. Իշխան Սաղաթելյան

Աժ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «ԱԺ-ն պետք է հայտարարություն անի ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով: Հրատապ նիստ գումարելու նախաձեռնությունն արդեն մուտք ենք արել, այն հավանաբար տեղի կունենա նոյեմբերի 12-ին»,- ասաց նա: COP29-ին մասնակցելուց առաջ, ըստ […]

Խորհրդարանական ընդդիմությունը, առնվազն մենք, չենք պատրաստվում հերթական ընտրության. Իշխան Սաղաթելյան

Բացարձակ որևէ խնդիր Հանրապետական կուսակցության հետ չունենք, ունենք մեկ թիրախ, մեկ օրակարգ՝ այս իշխանության հեռացումը, իսկ թե ինչ գործողություններ կլինեն, այդ մասին կհայտարարենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Այն տպավորությունը, որ փորձում են որոշները ստեղծել, թե խորհրդարանական ընդդիմությունը հաշտ է այս իրավիճակի հետ, այլևս ոչինչ հնարավոր չէ անել, […]

ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի. Լավրով

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի։ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովի լիագումար նիստում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ պայմանագիրը կամրագրի կողմերի ցանկությունը՝ առավել սերտ համագործակցել պաշտպանության ոլորտում և փոխգործակցությունը՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության։ Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել […]

Միրզոյանի հայտարարությունը կոնկրետ քաղաքական մեսիջ էր Թուրքիային ու ամբողջ աշխարհին. Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ, որի նպատակն է առաջարկել ԱԺ-ին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի ՀՀ-ի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված  հայ գերիների վերադարձի հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ Ցեղասպանության օրակարգն առաջնահերթ չհամարելու հայտարարությանը, Մամիջանյանն ասաց. «Նորություն չէ, […]

Նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու

Հայաստանի ազգային  ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով սահմանվում է, որ կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կարող են որոշ զորամասերում կրկին անցնել պայմանագրային զինծառայության՝ պահպանելով կենսաթոշակ ստանալու իրավունքը: Պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական կենսաթոշակի մասին» օրենքում […]

ՄԱԿ-ը հայտնել է մեկ տարում Լիբանանում ավելի քան 100 բուժաշխատողի զոհվելու մասին

Մերձավոր Արևելքում իրադրության վատթարացման պատճառով վերջին մեկ տարում Լիբանանում առնվազն 102 բուժաշխատող է զոհվել, 83-ը՝ վիրավորվել: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այդ մասին հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։ Ինչպես նշված է փաստաթղթում, 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր Լիբանանում գրանցվել է նաև առնվազն 55 հարձակում բժշկական հաստատությունների վրա, ևս 27-ը՝ շտապօգնության մեքենաների […]

Կառավարությունն ԱԶԲ-ից 89 մլն եվրո վարկ կվերցնի պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար

ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից կներգրավի 89 մլն եվրոյի վարկային միջոցներ` ֆինանսավորելու 2024 թ. պետական բյուջեի պակասուրդը։ Բանկի և ՀՀ-ի միջև վարկային համաձայնագրի ստորագրումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Նշվում է, որ 2024 թ․ պետական բյուջեի պակասուրդը կազմում է 482.9 մլրդ դրամ, որի համար նախատեսվել է շուրջ 450 մլն դոլարի (ավելի քան 407 […]

Լիբանանի վարչապետն առաջիկա օրերին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի հույս ունի

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում հրադադարի նկատմամբ: Այս մասին նա հայտնել է լիբանանյան Al Jadeed հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ և լավատես ենք, որ առաջիկա մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում մենք կհասնենք հրադադարի», […]

Հրդեհ՝ Գյումրիում. այրվել է շենքի մուտքի փայտե դուռ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 5 շենքի շքամուտքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:22-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է թիվ 5 շենքի մուտքի փայտե […]

Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան

Ինչո՞ւ է ընդհանրապես մեր իրականության և մեր մշակույթի մեջ Կոմիտաս Վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում, որովհետև ոչ նյութական ժառանգության մի մասը, ըստ էության, անէանալուց փրկել է՝ գյուղեգյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով և այսպես շարունակ: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այն ժամանակ մենք պետություն չենք ունեցել, բայց հիմա մենք պետություն ունենք, որը պարտավոր […]

Մինսկը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, եթե խոսքը վերաբերում է Ուկրաինայում հակամարտությանը. Լուկաշենկո

Մինսկը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, եթե խոսքը վերաբերում է Ուկրաինայում հակամարտությանը. այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովում: «Դա մեր անվտանգության երաշխիքների հարցն է: Այս առումով մենք այլ բան չենք պահանջում և պատրաստ ենք այդ ուղղությամբ աշխատել», — նշել է երկրի ղեկավարը:

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 14 թուրքական կազմակերպության նկատմամբ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը և պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու պատճառաբանությամբ 400 անձ և կազմակերպություն ներառվել է սահմանված պատժամիջոցների ցանկում։ Այդ ցանկում ներառված է նաև Թուրքիան։ Վերջինիս կառավարության հետ համապարփակ բանակցությունների արդյունքում պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք նպաստել են զենք և զինամթերք Ռուսաստան […]

Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերության պատասխանատու անձինք պետբյուջե են վճարել չվճարված 100 մլն դրամ հարկ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի […]

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող: Լեհաստանում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների առաջնության պատանիների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: 76 կգ քաշային մարզիկների պայքարում Ամրոյանը պոկել է 100 կգ և հրել 128 կգ: Կանանց հավաքականից Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալ […]

«Ճշնարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են, և վերջ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչքան ուզում են Ադրբեջանում կեղծեն, իսկ Հայաստանում մոռացության տան պատմական փաստերը, ճշնարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են, և վերջ։ Հայաստանի ու Աղվանքի սահմանը՝ Կուր գետն է։ Դա են վկայում Ստրաբոնը, Պլինիոս Ավագը, Պլուտարքոսը եւ Կլավդիոս Պտղոմեոսը։ Դա անհերքելի փաստ է։ Հետեւաբար՝ Արցախում եւ Ուտիքում […]