Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան
«Գյումրիում առաջիկայում տեղի կունենան նախնական քվեարկություններ կամ նախնական ընտրություն, որը միջազգայնորեն ընդունված է անվանել «փրայմերիզ»,- քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցցանցի իր էջի միջոցով։ «Մենք կխնդրենք, որ ՔՊ-ի անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, որոնց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է՝ մերժենք, որից հետո մենք Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե, […]
ՔՊ-ն Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշվել է Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու: Մեխակյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով 2018թ-ի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 21-ի հրամանագրով նշանակվեց տարածքային […]
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոժեղացված ծառայության արդյունքում մի քանի ժամում մայրաքաղաքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3,715 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել է չամրակապված վարելու՝ 1136, իսկ վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու և հեռախոսից օգտվելու՝ 361 դեպք։ Արձանագրվել է հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, թաղանթապատված ապակիներով վարելու՝ 111 դեպք, ինչպես նաև 936 այլ իրավախախտում։ Պարեկները […]
Լարսը փակվեց նաև մարդատարների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել էր բեռնատարների համար՝ եղանակային պայմանների պատճառով։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ անցակետը փակվել է նաև մարդատար ավտոմեքենաների համար։ «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները: «Հարկային օրենսգրքի փոփոխությամբ, երբ փաստաբանական գործունեությունը շրջանառության հարկից առանց պատշաճ հիմնավորման տեղափոխվել է ընդհանուր հարկային ռեժիմ, ինչով փաստաբանական գործունեության հարկային ծանրաբեռնվածությունը […]
Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կնախագահի ԵԱՏՄ նիստը
ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի 25-ին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Պաշտոնյան հավելել է նաև, որ գագաթնաժողովը կնախագահի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նիստը Հայկական կողմի խնդրանքով կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, թեև այդ նիստը նախագահելու է ՀՀ վարչապետ Փաշինյանը»,- ասել է Ուշակովը: […]
Փաշինյանը շիզոֆրենիկ է, պետք է բուժվի․ հարցախույզ
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական
Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը […]
Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Ընդլայնված կազմով տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լեհական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին Հայաստան կատարած այցի համար ու նշել, որ ուրախ է հյուրընկալել վերջինիս ՀՀ Ազգային ժողովում: Լեհաստանի նախագահն […]
Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից առգրավվել է 11,8 կգ սիգ տեսակի ձուկ
Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։ Ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11,8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է: Նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ տարածքում գործում […]
«Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Իսրայելի կառավարությանը կոչ է արել հավանություն տալ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ զինադադարի համաձայնագրի նախագծին։ «Հուսանք, որ Նեթանյահուի կառավարությունը կընդունի զինադադար հաստատելու մասին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջարկած համաձայնության նախագիծը։ Այլևս ոչ մի արդարացում, ոչ մի հավելյալ պահանջ։ Դադարեցրեք ռազմական գործողությունները։ Դադարեցրեք մարդկանց սպանությունները»,- Մեծ յոթնյակի երկրների […]
ԱՄՆ-ն հետխորհրդային երկրները վերածում է հակառուսական ճակատի
Վաշինգտոնն իր դաշնակիցների հետ ցանկանում է քաոս ստեղծել ԱՊՀ-ում եւ Համագործակցության տարածքը վերածել էժան ռեսուրսային բազայի, ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Իր հերթին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ նրա եվրոպական դաշնակիցները շփվում են ԱՊՀ երկրների ազգայնականների հետ՝ նրանց տարածքներում ուկրաինական սցենարն իրականացնելու համար։ ԱՄՆ-ն հետխորհրդային երկրները […]
Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը
Նոյեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման արժանացած 6 եկեղեցականներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի: Հանդիպմանը Հայր Հարությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն […]
Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 450 հայկական բեռնատար կա կուտակված։ Հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։ Անցակետը հատելու հերթում ընդհանուր 1,370 տրանսպորտային միջոց կա, որոնցից 446-ը հայկական է։ Բեռնատարների կուտակումների պատճառն այն է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է ձյան պատճառով։
Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե և հաստատվել դրա կազմը: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կոմիտե և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։ Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց […]
Գյումրին իշխանության մանիպուլյացիաների թակարդում. Փաշինյանը միայն մարտ ամսին է մտադիր Գյումրիում ընտրություն կազմակերպել․ ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյան
Համահայկական Ճակատ շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի համոզմամբ Փաշինյանը միայն մարտ ամսին է մտադիր Գյումրիում ընտրություն կազմակերպել։ Վերջին ամիսներին Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակը իշխանության կամայական քաղաքականության ցայտուն դրսևորում Է: Քաղաքը մնացել է առանց օրինական քաղաքապետի, իսկ իշխանությունները փորձում են արհեստական լուծումներ գտնել՝ շրջանցելով օրենքի պահանջները: Ի սկզբանե, երբ Փաշինյանը հորդորել-պարտադրել է Գյումրու ավագանու անդամներին հրաժարականի դիմուներ […]
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը դեպի Արևմու՞տք է գնում, թե՞ դեպի կործանում
Մեծամորում «Lada»-ն հետիոտնի անցման վայրում վրաերթի է ենթարկել քաղաքացուն. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտնին, հաղորդում է Shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել […]
Ես չեմ կարա վարչապետի խոսքից չճնշվեմ կամ չազդվեմ. Հովիկ Աղազարյանը՝ մանդատը դնելու մասին
1զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հանդիպումը երեկ հարթ չի անցել։ Լրագրողներն Աղազարյանից այսօր հետաքրքրվեցին՝ Ալեն Սիմոնյանը սպառնացե՞լ է։ Նա արձագանքեց. «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին»։ «Վիրավորե՞լ է»,- հարցրեցին լրագրողները։ «Չէ, ուր էր, թե վիրավորեր, պատասխանը ստանար, վատ բան չի ասել, ուղղակի ճնշել […]
Փաշինյանի «խնդրանքը» ԲԴԽ նախագահին միջամտությո՞ւն չէ դատական իշխանության աշխատանքին. ՔՊ–ականի պարզաբանումը
Բարձրագույն դատական խորհուրդը պետք է անկախ լինի և՛ գործադիրից, և՛ օրենսդրից. երկրորդը, որևիցե պաշտոնատար անձ որևէ եղանակով չի անդրադարձել որևէ ճնշման, որևէ ոչ իրավաչափ վարքագծի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ ԲԴԽ նախագահին վարչապետը հրաժարականի խնդրանքով դիմում է, արդյոք դա […]
Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին
Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս, այս 6 տարվա մեջ մի հատ հետաքրքրվե՞լ եք, թե ինչ նախագծեր են հանձնաժողովում քննարկվել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե հորդորով մանդատ վայր դնելը Սահմանադրության խախտում է՝ Զեյնալյանն արձագանքեց.«Դա իմ սահմանադրական իրավունքն է կանոնակարգ օրենքի համաձայն՝ իմ որոշմամբ։ Վարչապետը խնդրել է, իսկ ես կայացրել […]
QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր․ Երևանի քաղաքապետարան
Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից և տեղեկացնում, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։
ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ և ռեկորդային թվով՝ 188 անօդաչու
Լույս նոյեմբերի 26-ի գիշերը ՌԴ-ն Վորոնեժի և Կուրսկի մարզերից «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով հարվածել է Ուկրաինային, ինչպես նաև արձակել ռեկորդային թվով՝ 188 հարվածային անօդաչու թռչող սարքեր, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը: Ռուսական գրոհը հետ մղելու գործում ներգրավվել են Ուկրաինայի ռազմաօդային և պաշտպանության ուժերի ավիացիան, զենիթահրթիռային ստորաբաժանումները, էլեկտրոնային պատերազմի տեխնիկան և շարժական կրակային խմբերը։ Երեքշաբթի ժամը 09:00-ի դրությամբ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հակառակորդի 76 […]
Պուտինը դիմել է ԱՊՀ հետախուզական ծառայություններին
ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների կառուցողական փոխգործակցությունը հատկապես անհրաժեշտ է ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության համատեքստում. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ հանդիպմանը նվիրված ուղերձում։ Հատկապես կարևոր է կանխել ապակայունացումը ԱՊՀ ներսում և հարևան տարածաշրջաններում, նշել է Պուտինը, որի ուղերձն ընթերցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին […]
Ադրբեջանն ունի հայոց պետականության ոչնչացման հստակ ճանապարհային քարտեզ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Ալիևը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն ոչինչ չի փոխելու հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ադրբեջանն ունի հստակ նպատակ՝ոչնչացնել հայոց պետականությունը՝հենվելով Երևանում թիմակիցների՝ՔՊ-ականների իշխանության վրա։ Քանի դեռ ՔՊ-ականները ՀՀ-ում իշխանության են՝Ալիևի կլանին ոչինչ չի սպառնում՝հայ ռազմագերիները չեն վերադառնա Երևան, հայերը չեն վերադառնա […]
Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված մարդիկ երկու խումբ են ներկայացնում․ Փաշինյանի դիտարկումները
Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով: Այս մասին գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ են, […]
Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում՝ որոշակի դադարից հետո բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ որոշակի դադարից հետո բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին: Այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են: Ինչու՞ եմ այդպես համարում, որովհետև կողմերը քննարկում են սահմանային այն տեղամասերի հաջորդականությունը, որտեղով պետք է հերթականությամբ տեղի ունենա, այսպես կոչված, դելիմիտացիան: […]
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը
Մոսկվայում բացվել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը` հետախուզական գործունեության հարցերի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս ձևաչափով սա արդեն 20-րդ հանդիպումն է։ Ինչպես նշել են ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում, կդիտարկվեն համատեղ աշխատանքի արդյունքները, կքննարկվեն առաջիկայում ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների հետագա փոխգործակցության խնդիրներն ու առաջնահերթությունները։ Հանդիպմանը նախատեսվում է Հայաստանի, […]
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լեհաստանի նախագահին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Լեհաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Լեհաստանի խորհրդարանը 2005 թվականի ապրիլի 19-ին Հայոց […]
Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ
Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։ Հավանականություն կա, որ փրկվածների մի մասին վերցրել է որոնողափրկարարական ինքնաթիռը: Մյուսներին փրկելու համար ուղարկվել է ֆրեգատ, գրում է life.ru-ն։ Ընդհանուր առմամբ, զբոսանավի […]