Պնդում եմ՝ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի. Նիկոլ Փաշինյան

Պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թող Գարեգին Բ-ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին եւ Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։ Հ․Գ․ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլեւս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»,-գրել է նա:
Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ

Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ: Լրագրողների հետ զրույցում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ասաց, որ մինչև փաստաբան Արա Զոհրաբյանի դիմումն իրենք սեփական նախաձեռնությամբ արդեն հարուցել էին վարույթ, իսկ մյուս խնդիրները, որ ներկայացվել են դիմումով, դեռևս քննության փուլում են։ Հիշեցնենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, […]
Հասկանալու համար, թե ինչպես են մեր քաղաքացիներն հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, պետք է իմանալ, թե միջդիրքային առումով ինչպիսի վիճակ է այդ ուղղությամբ. Աբրահամյան

Հասկանալու համար, թե ինչպես են մեր երկու քաղաքացիներն Արավուսի ուղղությամբ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, պետք է իմանալ, թե միջդիրքային առումով ինչպիսի վիճակ է այդ ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ինքս այդ ուղղությամբ բազմիցս եղել եմ և, անկեղծ ասած, զարմացած չեմ` անկախ այն հանգամանքից, թե ինչպես կամ ինչպիսի միջամտությամբ են […]
Ես դափնիներ չեմ ուզում. հանցագործության դեպքը բացահայտվել է մեր կողմից. ՔԿ նախագահը՝ 590,000 դոլարի հափշտակության մասին

Հանցագործության դեպքը բացահայտվել է Քննչական կոմիտեի կողմից: Գույքագրման արդյունքում անմիջապես ներկայացրել ենք հանցագործության մասին հաղորդում: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ՔԿ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում 590 հազար դոլարի հափշտակության գործին, փոխանցում է Լուրերը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նախ նկատեց, որ դեպքին […]
Փաշինյանն այսօր ի վիճակի չէ օրակարգ թելադրել. նա այսօր ՀՀ-ի ամենախոցելի անձն է. Օսկանյան

Փաշինյանն այսօր ի վիճակի չէ օրակարգ թելադրել. նա այսօր ՀՀ-ի ամենախոցելի անձն է: Այս մասին տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Հարց՝ քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել։ Եկեք փոխենք այս մոտեցումը, ինչի՞ ենք Փաշինյանին այդքան արժեք տալիս, իսկապես Փաշինյանն այսօր ի վիճակի չէ օրակարգ թելադրել։ Ինչպես կարող է մի մարդ, որն ընդամենը […]
Չենք ուզում ԼԳԲՏ լինի, տղեն տղու հետ ամուսնանա

Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և մոտոցիկլը. կա տուժած

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30–ի սահմաններում Աճառյան–Մ․ Բաբաջանյան փողոցների խաչմերուկների հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» տեսակի մոտոցիկլը։ Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Տեսակցության եկած քաղաքացին տաբատի գոտկատեղում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացի Գ․Բ․-ին։ Արդյունքում՝ Գ․Բ․-ի տաբատի գոտկատեղում պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են 2 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,95 գրամ, […]
Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ, այդ պատճառով ես Գարեգին Բ-ի հետ հանդիպելու մտադրություն չունեմ. Փաշազադե

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ դեռևս ցանկություն չունի հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Ես դեռ չեմ ցանկանում հանդիպել Գարեգին Բ-ի հետ։ Նրա հետ հանդիպումը համարում եմ պատվից ցածր»,-ասել է Փաշազադեն։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ-ն, բացի կրոնական կարգից, նաև քաղաքական թիկնոց […]
Եթե «Իրևանի ղազիաթն» այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա ես հավատում եմ, որ այն կվերսկսի Երևանում և Էջմիածնում. Փաշազադե

Ժամանակին Երևանում գործում էր «Իրևանի ղազիաթը», որն ընդգրկում էր ամբողջ Հայաստանը և ենթարկվում Կովկասի մահմեդականների վարչությանը շ։ Ավելի ուշ, ադրբեջանական ժողովուրդը տեղահանվեց, մեր հայրենակիցները չէին կարող այնտեղ ապրել, և այդ պատճառով էլ մեր ղազիաթը նույնպես ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիոջցները, այս մասին ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ […]
Անչափահասները գնացել էին ձին բերելու. ինչպես են երիտասարդները մոլորվել հայ-ադրբեջանական սահմանին

Սյունիքում սահմանը հատած երկու անչափահասներից մեկը Արավուս գյուղից է, մյուսը` Տեղից: Panorama.am-ի զրույցում Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն ասաց, որ նրանք գիշերը՝ ժամը 01․00-ի սահմաններում ձիերով գնացել են սահմանին մոտ մեկ այլ ձի բերելու համար։ «Առավոտյան տեղեկացնեք, թե ինչ է կատարվել։ Նրանք գնացել են ձի բերելու։ Ոչ թե մոլորվել են, բռնվել են։ […]
Փաշինյանի և Մատվիենկոյի հանդիպումը Հայաստանում տևել է «նախատեսվածից շատ ավելի երկար». Դաշնության խորհրդի մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանի և Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը Հայաստանում տևել է «նախատեսվածից շատ ավելի երկար»: Այս մասին հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ բանակցությունները նախ տեղի են ունեցել առանձնազրույցի ձևաչափով, այնուհետեւ զրույցը շարունակվել է ընդլայնված ձեւաչափով: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է:
Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Իրաքի իրավապահների կողմից հետախուզվող

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 4-ի գիշերը՝ ժամը 4․20-ին, Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և բաժին են տարել օտարերկրացի 35-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Նա 2024 թվականից սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր Իրաքի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին […]
Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Վալենտինա Մատվիենկո

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Հայրենական […]
Ահա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինվшծ ծառայողներին Հայաստանի համայնքներից ու ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը. Թաթոյան

Ահա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի համայնքներից ու ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ։ Պարզից էլ պարզ է, որ երկու […]
Ադրբեջանում միջազգային կառույցների փակման պաշտոնական և իրական պատճառները. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է վերլուծություն՝ Ադրբեջանում 2023-2025 թվականներին միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների մասին։ «2020 թվականի պատերազմից և, հատկապես, 2023 թվականի սեպտեմբերի՝ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանն սկսեց աշխարհին ներկայանալ հաղթողի դիրքերից՝ իրեն իրավունք վերապահելով նույնիսկ հակամարտությունների լուծման «դասեր տալ»։ Իլհամ Ալիևի վարչակազմը շուտով ձեռնամուխ եղավ Ադրբեջանում գործող միջազգային կառույցների գրասենյակների փակմանը՝ հիմնավորելով «երկիրն արտաքին վտանգներից պաշտպանելու» անհրաժեշտությամբ։ […]
Ուզու՞մ եք հայոց պատմություն սովորել, եկե՛ք այստեղ. Աժ-ի դիմաց թեժ է

Բա ո՞ւմ հետ բարեկամություն անենք, Եվրոպայի՞. բա ո՞ւր էր Եվրոպան Արցախը հանձնելու պահին

Այո, Փաշինյանը սուր երանգներ պարունակող բառամթերքով է խոսել Եկեղեցու մասին, բայց չի հատում իրավականության սահմանը. Սրբուհի Գալյան

Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ նորմ, որի համաձայն ՀՀ–ն ընդունում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում, և ինքնուրույն կառավարումը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Հարցին, ինչ վերաբերում է այն բառամթերքին, որով խոսում է երկրի ղեկավարը եկեղեցականների մասին, արդյոք դա էթիկական նորմերի խախտում չէ, արդարադատության նախարարաը […]
Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այսօր նախատեսված ացը Հայաստան տեղի չի ունեցել

Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այսօր պետք է Հայաստանում լիներ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ կոնյակով բեռնված բեռնատարների հարցը քննարկելու համար: Այցը, սակայն, տեղի չի ունեցել, նախարարությունից տեղեկացնում են՝ վրացական կողմից երեկ անձանց Պապոյանի հետ են կապվել, ներողություն են խնդրել ու ասել՝ ծանրաբեռնված են, փոխանցում է Ազատությունը: Նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային օրվա վերջում՝ Աժ-ում հայտարարեց, որ […]
Գնահատում ենք Փաշինյանի և հայ վետերանների մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին. Մատվիենկո

Ուրախալի է, որ Մոսկվան և Երևանը շարունակում են պահպանել միջխորհրդարանական երկխոսությունը, այդ թվում ՝ բազմակողմ ձևաչափերում՝ քննարկելով առավել արդիական և սուր հարցերը. այս մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Երևանում Հայաստանի Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացմամբ և […]
Սորոսի վաստակները, մայրերին ծախողները հայրենիք էլ կծախեն. բախում Աժ-ի դիմաց

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր […]
«Չայնիի» ոլորաններում բախվել են «BMW»-ն ու «Mazda» մակնիշի բեռնատարը

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Վահե Ս.-ն Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Արկադի Ռ.-ի վարած «Mazda» մակնիշի բեռնատարին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են […]
«Էպշտեյնի արխիվ», էլեկտրական մեքենաների սուբսիդիաներ և իմփիչմենթ. ինչի՞ շուրջ են վիճում Թրամփը և Մասկը սոցիալական ցանցերում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և գործարար Իլոն Մասկը հրապարակավ վիճել են։ Միլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին ստախոս է անվանել, ասել է, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել է նրան մանկապղծության համար։ Թրամփը պատասխանել է, որ ձեռնարկատերը խելագարվել է և առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական սուբսիդիաներ և պայմանագրեր: Թե ինչ չեն կիսել […]
Կաթողիկոսն ու իր սպասավորները 2021-ին քարոզում էին ընդդեմ ՔՊ-ի, հանրությունն իր պատասխանը տվեց. Արայիկ Հարությունյան

Կաթողիկոսն ու իր սպասավորները 2021-ին քարոզում էին ընդդեմ ՔՊ-ի, հանրությունն իր պատասխանը տվեց։ ԱԺ-ում լրագրողներին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․ «Այն ժամանակ եկեղեցու նկատմամբ վստահությունը, որպես ինստիտուտի պակաս չէր, քան 2024 թվականին։ Ես ուզում եմ, որ դուք չխառնեք ինստիտուտը և եկեղեցականներին, վստահ կարող եմ ասել, որ երբ եկեղեցականների վերաբերյալ հարցում անեք, կստանաք բացարձակ […]
2024-ին վարչապետի աշխատակազմին հատկացվել է 21 մլրդ 600 մլն դրամ, կատարողականը՝ 93.1%. Վահե Հովհաննիսյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրեց վարչապետի աշխատակազմի, Ազգային ժողովի, նախագահի աշխատակազմերի բյուջեի հաշվետվությունը: Նրա ներկայացմամբ՝ 2024 թվականին վարչապետի աշխատակազմին հատկացված ընդհանուր գումարը կազմել է 21 միլիարդ 600 միլիոն դրամ: «Վարչապետի աշխատակազմը իրականացնում է 11 ծրագիր և նախնական պլանով հաստատվել է […]
«Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է պետբյուջեի միջոցներով․ Արայիկ Հարությունյան

Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի իրականացրած «Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի հաշվին։ Ծրագրի ֆինանսական հատկացման մասին ԱԺ-ում լսումների ժամանակ ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Սյունիքի մարզի Արավուս գյուղից տղամարդ է կորել

Սյունիքի մարզի սահմանամերձ Արավուս գյուղից տղամարդ է անհետ կորել, այս մասին տեղեկացնուն է Սյունիք news-ը: Նախնական տեղեկություններով՝ նա ձիով դուրս է եկել գյուղից և շարժվել դեպի սահմանամերձ տարածքներ, որից հետո նրա հետ կապը կորել է։ Տեղեկությունը հաստատել են գյուղի բնակիչները։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Առայժմ անհայտ է՝ արդյոք տղամարդը հատել է սահմանը, թե մոլորվել է […]
Ինչո՞ւ է Փաշինյանը դեմոնիզացնում Քոչարյանին․ Սուրեն Սուրենյանց

Ինչո՞ւ է Փաշինյանը դեմոնիզացնում Քոչարյանին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանի՝ կաշառք վերցնելու փաստը պաշտոնապես արձանագրված է դատական համակարգում, իրավաբանորեն վիճարկելի է։ Քրեական գործը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել կաշառք ստանալու համար, կարճվել է ոչ արդարացմամբ, այլ՝ վաղեմության ժամկետի անցնելու հիմքով։ Սա չի նշանակում, որ դատարանը հաստատել է […]
Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։ Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը ՀՀ է եկել երեկ` մասնակցելու ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին, որի հիմնական թեման կլինի Մեծ հաղթանակի 80-ամյակը։
Հայաստանը պիտի ղեկավարի ոչ թե ջեպկիրի ու մարմնավաճառի անցյալ, այլ զինվորականի անցյալ ունեցողը
