Այսօր Հայաստանի հավաքականն առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա երրորդ` «Սևան» մարզաշապիկով

Այսօր Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա երրորդ` «Սևան» մարզաշապիկով: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունիսի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա ժամը 22։00-ին (Երևանի ժամանակով) Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում:
Արմավիրում բախվել են «Opel»-ն ու «06»-ը. վթարից հետո մեկ այլ ավտոմեքենա բախվել է վթարված «06»-ին, ապա ջրատարի բետոնե պատնեշին ու բռնկվել. կա 7 տուժած

Երեկ՝ հունիսի 8-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, ժամը 23:50-ի սահմաններում Նոր Արմավիր բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ: Մինչ պարեկներն […]
Լոս Անջելեսում բողոքի ցույցերի և զանգվածային անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 27 մարդ

Լոս Անջելեսի կենտրոնում կիրակի օրը ձերբակալվել է ընդհանուր առմամբ 27 մարդ, լրագրողներին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության պետ Ջիմ ՄաքԴոնելը երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ։ ՄաքԴոնելը նշել է, որ ենթադրյալ հանցագործությունների թվում են ոստիկանի վրա Մոլոտովի կոկտեյլ նետելը և մոտոցիկլետով ոստիկանական շարքին մխրճվելը։ CNN-ի վկայությամբ՝ ոստիկանությունը օգտագործել է լուսաձայնային կրակոցներ և արցունքաբեր գազ՝ ամբոխը ցրելու համար, […]
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում` հունիսի 11-ին և 12-ին, Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում` հունիսի 11-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ (Գորիսի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հունիսի 11-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ, Խոտ, Շինուհայր բնակավայրերի գազասպառողների, «Զաքի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՍԱԼ ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ի (ասֆալտի գործարան), «Էլոլա» ՓԲԸ-ի (կաթնամթերքի արտադրություն), «ՄԱՏ» ՍՊԸ-ի (հացամթերքի […]
Իրեն էշի տեղ է դրել ինչ-որ մի չինովնիկ, մարաղ մտած` ասում է՝ լավ է, քաղաքապետարանին են մեղադրում. Տիգրան Ավինյան

Կոյուղիների հետ կապված խնդիրներ, ինֆորմացիայի խեղաթյուրումը կա, և ես վստահ չեմ, որ դա հատուկ չի արվում, ես վստահ եմ, որ դա հատուկ է արվում, և իրականում ցավոք սրտի, դա մեր պատասխանատվության տիրույթը չի: Այս մասին գործակարգավարական նիստում ասաց Տիգրան Ավինյանը: «Դա պետական գույք է, ու ենթադրում եմ մի մասն էլ հանձնված չէ Վեոլիա ջրին, և […]
2024-ին ունեցել ենք 5,1 տոկոս հարկային եկամուտների աճ, իսկ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեջ՝ 0,5 տոկոս նվազում. ՊԵԿ նախագահ

2024-ին ունեցել ենք 5,1 տոկոս հարկային եկամուտների աճ, կամ 117 միլիարդ դրամով աճ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ «Եթե փորձենք բաժանել երկու մասի՝ հարկային և մաքսային մարմինների կողմից հավաքագրումները, ապա առաջինի դեպքում ունենք 11,2 տոկոսանոց աճ, որն առաջանցիկ է մեր տնտեսության աճի […]
Աշխատավարձերի և թոշակների ինդեքսավորումը պետք է դառնա պարտադիր նորմ. ամեն տարի դրանք պետք է բարձրանան առնվազն գնաճի չափով. Մեսրոպ Առաքելյան

2025թ․ մայիսին սննդամթերքի գնաճը կազմել է 7,4%։ Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Աշխատավարձերի և թոշակների ինդեքսավորումը պետք է դառնա պարտադիր նորմ։ Այսինքն, ամեն տարի աշխատավարձերը և թոշակները պետք է բարձրանան առնվազն գնաճի չափով, ինչպես մի շարք երկրներում է նախատեսված»,- գրել է նա:
Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Կոստա Ռիկային

Հայաստանի հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Կոստա Ռիկային: Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից: «ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականն երկրորդ ընկերական խաղում ուժերը չափեց Կոստա Ռիկայի հետ: Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց 103:90 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվեց հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս խաղում վաստակել է 19 միավոր, 8 անգամ […]
Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել․ Աբրահամյան

Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ դրվագ է եղել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ ««Դատավարության» ժամանակ Իշխանյանը հիշեցրել է, որ նախորդ «դատավարություններից» մեկի ժամանակ ասել էր, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 24-ի և 26-ի «դատական նիստերի» արձանագրություններին, սակայն դատավորը ցրողական պատասխան է հնչեցրել: Ինչո՞վ […]
Գարեգին Բ-ն զավակ ունի. սա փաստ է, և եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ. Փաշինյան

Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Այս ամսին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել […]