Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի հայերի միության հետևողական աշխատանքը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը․ Արշակ Կարապետյան

Շնորհավորանք Ռուսաստանի հայերի միության 25-ամյակի առթիվ Հարգելի Արա Արշավիրի, Ռուսաստանի հայերի միության Վարչության և Խորհրդի անդամներ․ Շնորհավորում եմ Ձեզ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։ Սա բավարար ժամանակահատված է կազմակերպության համար՝ դրսևորելու իր կարողությունները, որոնք վկայում են կազմակերպված և կանոնավոր աշխատանքի, ինչպես նաև համախմբվածության մասին։ Դարեր շարունակ, աշխարհի բոլոր անկյուններում, յուրաքանչյուր հայ […]

«Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 4-րդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ

«Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 4-րդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ: Այս մասին հայտնում են Հայաստնաի շախմատի ֆեդերացիայից: Այսպիսով, Ռոբերտը 4 հնարավորից ունի 2.5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի Յորդեն Վան Ֆորեստի հետ։ Շանթ Սարգսյանը հաղթել է Մուխիդին Մադամինովին և նույնպես ունի 2.5 միավոր: Հաջորդ խաղափուլում Շանթը կմրցի Լևոն Արոնյանի հետ: Գաբրիել […]

Իրանի ազգային գրադարանում և արխիվում բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվելու են Հայաստանի պատմության և մշակույթի մասին շուրջ 60 անուն գրքեր․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում հանդիսավորությամբ բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվելու են Հայաստանի պատմության և մշակույթի մասին շուրջ 60 անուն գրքեր: ԿԳՄՍ նախարարությունն արդեն փոխանցել է 15 անուն գիրք: Մի շարք գրքեր Հայկական անկյանը նվիրաբերել են նաև ՀՀ պատվիրակության անդամները: Այս մասին հայտնում […]

ԱԺ նախագահին տեղեկացրել եմ, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իմ ճեպազրույցը՝ երբ խոսում էի Բաքվի բանտում խnշտանգվnղ հայերի մասին․ Թովմասյան

ԱԺ նախագահին պաշտոնական գրությամբ տեղեկացրել եմ, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իմ ճեպազրույցը՝ երբ խոսում էի Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Նրա վարքագիծը խախտում է ոչ միայն պատգամավորի գործունեության երաշխիքներն, այլև` լրագրողների իրավունքները։ Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր […]

Արման Թաթոյանի նշած խնդիրները իրապես ակտուալ են․ որերորդ անգամն է՝ ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ՀՀ տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»․ ադրբեջանագետ

Արման Թաթոյանի նշած խնդիրները իրապես ակտուալ են․ որերորդ անգամն է՝ ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ՀՀ տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ «Օրեր առաջ Արման Թաթոյանի գրառումը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի և դրանով պայմանավորված որոշ քայլերի մասին բուռն քննարկումների առիթ դարձավ, որի հետևանքով իշխանական որոշ ներկայացուցիչներ ամենատգեղ բառապաշարով […]

Եթե ուզում ենք մեր ֆուտբոլը շուտ զարգանա, պետական աջակցություն է պետք․ Յուրա Մովսիսյան

Եթե ուզում ենք մեր ֆուտբոլը շուտ զարգանա, պետական աջակցություն է պետք։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը։ Հայաստան-Պորտուգալիա խաղի մասին Պորտուգալիան աշխարհի լավագույնների մեջ 2-րդը կամ 3-րդը կարող է լինել: Պետք է հաշվի առնել, որ հավաքականում պարոն Մելիքյանի [հավաքականի նորանշանակ մարզիչ Եղիշե Մելիքյանի մասին է խոսքը-խմբ.] առաջին […]