Արցախի դեմ պատերազմում Իլհամ Ալիևը ծախսել է 48 միլիարդ դոլար. ՌԴ ակադեմիայի տվյալները

Հետաքրքրականն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեևը Հայաստանից պահանջում է հենց 50 միլիարդ դոլարի փոխհատուցում… Աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական ակադեմիայի տվյալներով՝ 2020 թ. ահաբեկչական պատերազմի ժամանակ Արցախի հին հայկական տարածքները նվաճելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծախսել է 48 մլրդ դոլար։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ռուսական ակադեմիայի ներկայացուցիչ Արայիկ Սարգսյանը։ Բաքուն առնվազն 3 մլրդ 470 մլն դոլար է […]

ՀՀ իշխանությունները չեն հրապարակում զոհվածների թիվը

ՀՀ իշխանությունները չեն հրապարակում զոհվածների թիվը. դա կարող է բացահայտել 44-օրյայի ռազմական հանցագործության ողջ էությունը. գրում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը. <<Փաստեր 44-օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ (ի գիտություն այդ պատերազմում չզոհված Ալեն Սիմոնյանի)։ Ալեն Սիմոնյանը վերջերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3833 է։ Սա պատերազմից հետո պաշտոնապես հայտարարված հերթական հայտարարություն է զոհերի թվի […]

Հարցեր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին. քաղաքագետ

1.Ո՞ր բարոյական իրավունքով կարող է մեկը ամբողջական ծառայություն անցած չլինի ՀՀ ԶՈւ, բայց հետո դառնա բանակի հրամանատար, պաշտպանության նախարար: 2. Ճի՞շտ են արդյոք այն պնումները, որ նախկին հանցագործ ռեժիմի տարիներին դիմում ես գրել՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: 3. Ի՞նչ կապ ես ունեցել ՀՀ երրորդ նախագահի մերձավոր բիզնեսմեն՝ Բարսեղ Բեգլարյանի ֆոնդերի հետ: 4..Ի՞նչ է արժեցել 2021 […]

ԱԺ-ից դարձյալ մերժեցին Դավիթ Տոնոյանին. պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը զեկույց չէ․ «Ազատություն»

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Ազգային ժողովից կրկին մերժեցին՝ նրան հնարավորություն չի տրվի ծանոթանալու 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին: «Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նշեց՝ մերժման հիմքը նույնն է՝ ըստ Ազգային ժողովի ընթացակարգերի՝ պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը զեկույց չէ: Պաշտպանության նախկին նախարարը ավելի քան մեկ ամիս առաջ էր դիմել […]

Բաքվի բարբարոսական վարչախմբի հիբրիդային պատերազմը մեր դեմ. քաղաքագետ

Փորձ է կատարվում մեր հասարակության մեջ տարածել այն պատրանքը, թե, դիցուք, Հայաստանի Հանրապետության տեղանունների աղճատումը ոչ թե Բաքվի բարբարոսական վարչախմբի ծրագրած քաղաքականությունն է, այլ ինչ-որ ԶԼՄ-ների գործ, որը կարող է շտկվել, եթե, դիցուք, ինչ-որ Հիքմեթ Հաջիև խոսի Բաքվի բռնապետի պետական «Ազերթաջ» գործակալության հետ։ Սա բացահայտ մոլորություն է և փորձ քողարկելու, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր […]

Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին. Աշոտյան

Նիկոլ, քո հանցավոր գործունեության արդյունքում այսօր վերջնականապես լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին։ Վստահեցնում եմ քեզ, որ այս դրվագի հետ կապված մանրամասները ի հայտ կգան եւ տեղ կզբաղեցնեն քեզ առնչվող մեղադրանքների շարքում։ Իսկ հիմա, ըստ քո իսկ կռուտիտի, ավարտիր բանակցային […]

Ադրբեջանը ցանկանում է տեսնել ԵՄ-ն «Զանգեզուրի միջանցքի» մաս․ Հաջիև

Ադրբեջանը ցանկանում է տեսնել ԵՄ-ն «Զանգեզուրի միջանցքի» մաս։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Զանգեզուրի միջանցքը» Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև «Միջին միջանցքի» մաս անվանելով՝ Հաջիևը նշել է, որ այդ երթուղին կունենա փոխակերպող ազդեցություն Եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա և որ Ադրբեջանն իրեն համարում է գլխավոր դերակատար այս գործընթացում։ Ադրբեջանցի պաշտոնյաների խոսքով՝ […]

Քարվաճառի հրդեհները չեն դադարում տարածվել

Երեկվանից օկուպացված Քարվաճառի տարածքում հրդեհները շարունակում են արագորեն տարածվել՝ ընդգրկելով նոր հատվածներ՝ Քաշաթաղի շրջանը և խորացնելով իրավիճակի լրջությունը: Նախնական աղբյուրների համաձայն՝ հրդեհի բռնկման օջախները մի քանիսն են, իսկ դրանց մեկուսացման ուղղությամբ իրականացվող գործողությունները այս պահի դրությամբ գրեթե անարդյունք։

Կամանդիրն աչքիս ուզում է, որ վերևից իր հետույքին ձեռ տան. կին զինծառայողին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՊՆ Ն զորամասի պայմանագրային կին զինծառայող Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ստորադասի կողմից հրամանատարի նկատմամբ վիրավորանք հասցնելու համար։ Այս մասին FrontTV-ին տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։  2024 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի N դիվիզիոնի հրամանատարական կետում այլ զինծառայողների ներկայությամբ Հ.Ա.-ն՝ […]

Ինչո՞ւ «սպեցնազն» ու բժիշկները միևնույն չափորոշիչներով պետք է քննություն հանձնեն․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Զինված ուժերում ատեստացիայի համակարգի մի խնդրահարույց դրույթ էլ բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելն է: Հատուկ նշանակության զորքերում, հրետանիում, ՀՕՊ-ում, ավիացիայում, ռազմաբժշկականում մասնագիտականը մի կողմ, նույն չափորոշիչներով քննություն են հանձնում: Ինչո՞ւ «սպեցնազն» ու բժիշկները կամ օդաչուները հրաձգությունն ու ֆիզիկական պատրաստությունը միևնույն չափորոշիչներով պետք է հանձնեն: Հատուկ […]

Հռոմի Պապը ժամանել է Լիբանան

Հռոմի Պապ Լևոն 14-րդը ժամանել է Լիբանան, հայտնում է Associated Press-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նա Լիբանան է մեկնել երկրի համար խիստ անորոշ ու վտանգավոր մի պահին՝ երկար տարիներ շարունակված ճգնաժամերից հետո։ Լևոն 14-րդը կատարում է իր նախորդի՝ Ֆրանցիսկոս Պապի խոստումը, ով տարիներ շարունակ ցանկանում էր այցելել, սակայն առողջության վատթարացման պատճառով չէր կարողանում։