Անկարան կօգնի Տաշքենդին վերափոխել բանակը՝ թուրքական մոդելով

Թուրքիան Ուզբեկստան կուղարկի խորհրդատվական խումբ՝ գեներալ-մայորի գլխավորությամբ, աջակցելու ուզբեկական բանակի բարեփոխումների գործընթացին։ Ավելի վաղ նմանատիպ առաքելություն իրականացվել էր Ադրբեջանում։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Yaşar Gülerը հայտարարել է, որ եղբայրական և բարեկամ երկրները, որոնց Անկարան անկեղծորեն աջակցում է, ձգտում են իրենց զինված ուժերը կառուցել թուրքական մոդելով։ Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ուզբեկստանի միջև շարունակվող ռազմական համագործակցության շրջանակում, […]

Եթե Տիգրանաշենը փոխանակենք Արծվաշենով, կկորցնենք մեր ռազմավարական դիրքերը, բայց կտոնենք բարոյական հաղթանակ. Mediahub

Հունիսի 7-ին տեղի են ունենալու ոչ միայն խորհրդարանական ընտրություններ, այլև մեր պետության մասնատման շարունակության կամ կասեցման «հանրաքվե»։ Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անուղղակի հաստատեց, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին։ Խոսելով Տիգրանաշենի մասին, նա արեց նույն հղումը Ալմա-Աթիի հռչակագրին, որը արել էր Արցախը հանձնելու պարագայում։ Արդեն իսկ պարզ է նաև նրա հետագա հռետորաբանությունը, որ Տիգրանաշենը […]

Ուկրաինան ոչինչ չի կարող անել առանց Արևմուտքի աջակցության․ ամերիկացի լրագրող

Ամերիկացի լրագրող Քրիստոֆեր Հելալին, որը այցելել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ստարոբելսկի քոլեջի վրա հարձակման վայրը, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ուկրաինական ռեժիմը ոչինչ չի կարող անել առանց Արևմուտքի աջակցության։ «Մենք չպետք է մոռանանք. ուկրաինական ռեժիմը ոչինչ չի կարող անել առանց Արևմուտքի աջակցության։ Հենց ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն են ապահովում զենքը, ռեսուրսները, ֆինանսավորումը, տեխնիկական հնարավորությունները, […]

ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է Ուկրաինայի դեմ պատասխան հարվածի թիրախները

Ռուսաստանի բանակը, իր պատասխան հարվածով, հարձակվել է Ուկրաինայի ռազմական ղեկավարության հետ կապված թիրախների վրա, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Կիևում և Կիևի մարզում զանգվածային հարվածի ժամանակ վնասվածների թվում էին Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտները, ռազմական ենթակառուցվածքները, ինչպես նաև Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարության, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության և Ուկրաինայի զինված ուժերի այլ հրամանատարական կետեր», – […]

Պատրիարք Կիրիլը շնորհակալություն է հայտնել Պուտինին եկեղեցական կյանքի նկատմամբ վերաբերմունքի համար

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եկեղեցական և ժողովրդի կրոնական կյանքին նվիրվածության համար։ «Իմ սրտի խորքից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, այս խոսքերի և Ձեր առաջնորդության համար, հատկապես եկեղեցական կյանքի և, ընդհանուր առմամբ, մեր ժողովրդի կրոնական կյանքի նկատմամբ Ձեր վերաբերմունքի հարցում», – ասել է պատրիարքը Պուտինի հետ […]

Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 370 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 432դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.34 դրամ։

Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան

Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։ Հ․Գ․ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա եւ […]

Պաշտոնական Անկարան սահմանների բացման հեռանկարը օգտագործում է որպես խայծ՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար. թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Թուրքիան, իհարկե, որևէ երկաթուղային ճանապարհ (առավել ևս՝ սահման), չի բացել Հայաստանի հետ։ Ավելին՝ չի էլ պատրաստվում նման քայլի, և դա ունի շատ հիմնավոր ու պրագմատիկ պատճառ։ ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է՝ օգտագործելով պատերազմական փափուկ ուժի գործիք հանդիսացող տնտեսական շրջափակումը։ Սակայն այդ […]

Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է իր նախկին ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի» կատարած հրապարակմանը: Ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում վերահրապարակել է գերմանական ակումբի պաշտոնական էջի տեղադրած տեսանյութը, որտեղ ցուցադրվում է Գերմանիայի առաջնությունում իր մասնակցությամբ խաղային դրվագներից մեկը: ​Բուն տեսանյութը համատեղ հրապարակվել է «Բորուսիայի» և Բունդեսլիգայի ինստագրամյան էջերի կողմից։ Կարճ […]

«Հըզբոլլահը» հայտարարել է իսրայելական «Երկաթե գմբեթին» հասցրած հարվածների մասին

Լիբանանի հարավում և Իսրայելի հյուսիսային շրջաններում գտնվող իսրայելական զորքերը ենթարկվել են «Հըզբոլլահ»-ի հարձակմանը։ Այս մասին տեղեկացնում է Tasnim-ը։ Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում այն 12 հարձակում է իրականացրել իսրայելցիների դեմ։ Հարձակումները ներառել են հարվածներ ռազմական տեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ճնշման համակարգերի և իսրայելական հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի արձակման կայանքների ուղղությամբ։ […]