Իսպանիայում հեղեղումները 51 մարդու կյանք են խլել

Իսպանիայում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով Վալենսիայի ինքնավար համայնքում 51 մարդ է զոհվել:

Հորդառատ անձրևների պատճառով մի քանի գյուղերում փողոցները վերածվել են գետերի, խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը, փակվել են մայրուղիները։

Հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել Իսպանիայի հարավային և արևելյան շրջաններում։ Մալագայում գրեթե 300 ուղևորով արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժածներ չկան։ Փողոցներով հոսող հեղեղաջրերը մեծ արագությամբ քշել-տարել են մեքենաները։ Տների և մեքենաների տանիքներից մարդկանց փրկելու համար ոստիկանությունը և փրկարարները գործի են դրել ուղղաթիռներ։

Հեղեղներից տուժած շրջաններ է ուղարկվել Իսպանիայի արագ արձագանքման ստորաբաժանումների ավելի քան 1000 զինվոր։

Ըստ կանխատեսումների՝ փոթորիկները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Գիտնականները նախազգուշացնում են, որ եղանակային ծայրահեղ պայմանները, ինչպիսիք են տապի ալիքները և փոթորիկները, ավելի ինտենսիվ են դառնում կլիմայի փոփոխության պատճառով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն