Նարեկ Մկրտչյանը Դոհայում մասնակցել է Ընտանիքի քաղաքականությանը նվիրված նախարարական նիստին

Կատարի Պետության Սոցիալական զարգացման և ընտանեկան հարցերով նախարար Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հրավերով՝ Դոհայում մասնակցում եմ «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, հայտնում է Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Համաժողովին մասնակցում է տարբեր երկրներից ժամանած ավելի քան 2000 անձ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական առաջնորդներ, նախարարներ, քաղաքականություն մշակողներ, գիտնականներ, երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք։

Երկօրյա միջոցառումը նպատակ ունի հարթակ ստեղծել քաղաքականություն մշակողների և այլ շահագրգիռ կողմերի համար՝ ներգրավելու և քննարկելու ընտանիքի վրա ունեցած ժամանակակից մեգաթրենդների ազդեցությունը։ Այն նաև ուղղված է Քաթարում, տարածաշրջանում և աշխարհում առողջ, կրթված ու մշակութային հասարակությունների ստեղծմանը՝ հիմնված ամուր և համախմբված ընտանիքների վրա:

Ըստ այդմ, համաժողովի շրջանակում նախատեսված ելույթներն ու քննարկումները հիմնականում կծավալվեն ժողովրդագրական փոփոխության, միգրացիայի և քաղաքաշինության, տեխնոլոգիական և կլիմայի փոփոխությունների ուղղություններով։

Համաժողովի շրջանակում կմասնակցեմ նաև Ընտանիքի քաղաքականությանը նվիրված նախարարական նիստին, ինչպես նաև «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը»։

Արցախցի դերասանուհին չզսպեց իր արցունքները. կյանքի ճոճանակի պատմություն

Դռան փալասի պես են վերաբերվում մեզ՝ դերասաններին, ստոր ճանապարհ են բռնել, անիրավություն է թատրոնում

Ասուլիս՝ մթության մեջ