Ոստիկանությունն ամբողջությամբ ցրել է ցույցը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում

Լուսադեմին ոստիկանությանը հաջողվել է ամբողջությամբ ցրել ցույցը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում: Այն տևել է գրեթե յոթ ժամ: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան:

Ոստիկանությունը բերման է ենթարկել 107 մարդու, վիրավորվել է 10 իրավապահ, նրանցից մեկն այրվածքներով հիվանդանոցում է, հայտնում են երկրի ՆԳՆ-ից։ Ցուցարար տուժածների մասին տեղեկություն չկա: Ձերբակալվածները մեղադրվում են ոստիկանության հրահանգներին չենթարկվելու, մանր խուլիգանության և վարչական իրավախախտումների մեջ։

Ռուսթավելիում վաղ առավոտից կոմունալ ծառայությունները ապամոնտաժում են բարիկադների մնացորդները, որոնք ցուցարարները կառուցել են նստարաններից, աղբամաններից, էլեկտրական սկուտերներից և այլ իրերից։

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ իշխանությունները որոշել են դադարեցնել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն