ՀՀ-ում ձևավորվում է ՔՊ-ականների կլան

ԱԺ-ում ներկայացվում է 2025-ի պետական բյուջեի նախագծի վերանայված տարբերակը. տնտեսական աճը կանխատեսվել է 5.1 տոկոս։

Փաշինյանն արտաքին պարտքը հասցնում է նոր ռեկորդների, իսկ ՀՀ-ից արտագաղթը նմանվում է էվակուացիայի։ ՔՊ-ն կրկին անգամ թվերով փորձում է մոլորեցնել ՀՀ հպարտ քաղաքացիներին՝ներկայացնել տնտեսական հրաշքներ և աճ՝իրականում ՀՀ-ում աճում են միայն ՔՊ-ականների ու իշխանավորների եկամուտներն, իսկ ՀՀ քաղաքացիներն աղքատանում են և արտագաղթում։

Արտաքին պարտքն ավելացնելով այդ գումարները չեն ուղղվում որևէ կոնկրետ տնտեսական ծրագրի՝չեն կառուցվում գործարաններ, լուրջ լոգիստիկ նախագծեր՝Հյուսիս-Հարավն այդպես էլ իրականություն չի դարձել։

ՀՀ քաղաքացիների համար ավելանում են հարկերն ու տուրքերը՝փոքր և միջին բիզնեսը նոր հարկային համակարգին չի դիմանալու և փակվելու է։

Փաշինյանն ու թիմն իրենց իշխանության օրոք միայն աղետներ են բերել հայ ազգի համար՝Արցախը հանձնվեց, պատերազմի արդյունքում կոտրվեց բանակի ողնաշարը, ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացվեցին և այսօր Ալիևն արդեն ողջ ՀՀ-ի նկատմամբ ունի նկրտումներ։

Ադրբեջանը զինվում է՝Փաշինյանն ու թիմը վայելում են կյանքը՝բոլոր պաշտոններին նշանակելով մերձավորներին և հարազատներին։

ՀՀ-ում ձևավորվում է նոր կլան՝ՔՊ-ականների կլանը՝առանցքային բոլոր պաշտոններին Փաշինյանի կամ նրա կնոջ հարազատներն ու բարեկամներն են։

Փաշինյանն ու թիմն օրինակ են վերցնում իրենց դաշնակից Իլհամ Ալիևից և Մեհրիբան Ալիևայից։

ՀՀ-ն մեծ տեմպերով գնում է դեպի կոլապս՝տնտեսական, ռազմա-քաղաքական և դեմոգրաֆիկ առումներով։ Ելքն՝այս իշխանությունների հեռացումն է համազգային պայքարով։
Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն