Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նшhատակ, իսկ ազգ-բանակ ընկալումն ազգ-նшhատակ ընկալման շարունակությունն է. Նիկոլ Փաշինյան

Պետական բյուջեն քննարկելիս պետք է ևս մեկ անգամ արձանագրենք, որ, ըստ էության, բյուջեն պետականության, ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է:

Նրա խոսքով՝ Կառավարության 14 անդամը մյուսներից տարբերվում է մի բանով՝ այդ 14 հոգին կառավարում են երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և միջոցը՝ ՀՀ պետական բյուջեն, և որ ինքը կուզեր, որ բոլորս պետական բյուջեին հենց այս տրամաբանությամբ նայենք:

«Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարքիների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում: Հետևաբար, ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է»,-ասել է նա:

Վարչապետի խոսքով՝ մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհը ընկալում մեզ: «Այս հարցն ունի շատ կարևոր շերտեր ու նրբություններ: Երբ փորձում եմ ամփոփել վերջին 6.5 տարվա ընթացքում ուենցած իմ տպավորությունները, գալիս եմ հետևյալ անխուսափելի եզրակացության՝ մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ:

Այն ուղերձը, որ մենք ուզում ենք հղել աշխարհին այն է, որ մեր կառավարության մեծագույն առաքելությունը մենք համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք: Ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևն ազգ-բանակն է: Պետք է նաև արձանագրեմ, որ համոզված չեմ,  որ առնվազն սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է: Իմ մտորումները հանգեցնում են նրան, որ ազգ-բանակն ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է:

Ազգ-բանակ ընկալումն ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է և բխում է նրանից՝ եթե դու դիրքավորվում ես որպես ազգ -բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ: Մենք ուզում ենք ուժեղ բանակ, բայց ուզում եմ հարց տանք մեզ՝ մենք ումի՞ց ու ինչքա՞ն ուժեղ բանակ ենք ուզում ունենալ»,- հայտարարել է նա:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն