Արթուր Հովհաննիսյանը չի բացառել, որ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից

Հովիկ Աղազարյանի վերաբերյալ որոշման մասին առաջիկայում կտեղեկանաք:

Այս մասին այսօր ԱԺ-ում Արմլուրի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Ամեն ինչ հնարավոր է, քաղաքականությամբ ենք զբաղվում, քաղաքական համախոհությունը, քաղաքական հավատարմությունը, արժեքները և սկզբունքները մեզ համար առաջնայինն են»,- ասել է Հովհաննիսյանը:

Լրագրողի այն հարցին, որ չե՞ք բացառում Հովիկ Աղազարյանին հեռացնել խմբակցությունից, Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ:

Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ մանդատը վայր չի դնի:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն