Սա ձախողումները շարունակող, տարածքային ամբողջականությանը hարված հասցնող գործունեությանը ֆինանսավորող բյուջե է. «Հայաստան» դաշինքը դեմ կքվեարկի. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի 2025 թվականի բյուջեի նախագծին: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«20 օր առաջ, երբ մենք քննարկում էինք բյուջեի նախագիծը, հայտարարում էինք, որ այն կանխատեսումները, որոնք այս բյուջեի հիմքում դրած են, խիստ լավատեսական են և իրականությունից շատ հեռու են։ Մի քանի օր հետո կառավարությունը հասկացավ և 10%-ով կրճատեց աճի իրենց կանխատեսումը»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ տնտեսական աճը դանդաղում է, հարկային եկամուտներն ու կապիտալ ծախսերը թերակատարվել են, զբոսաշրջիկների թիվը նվազել է, դրամական փոխանցումները և զուտ ներհոսքը կրճատվել են, արտաքին առևտուրը գալիք տարի մոտ 40%-ով կրճատվելու է, դեֆիցիտը գերազանցելու է 600 միլիարդը, Հայաստանի պետական պարտքը հատելու է 6 տրիլիոն դրամի շեմը:

«Ներկայացված բյուջեի նախագիծը համարժեք չէ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, վարվող տնտեսական քաղաքականությունը չի ապահովում Հայաստանի երկարատև և կայուն զարգացումը, կառավարության արտաքին և պաշտպանական քաղաքականությունն ունակ չէ ապահովելու մեր երկրի անվտանգությունը, կրթական և մշակութային քաղաքականությունը սպառնալիք են մեր ազգային արժեհամակարգին։ Ցանկը երկար է։

Այս փաստաթուղթը «Հայաստան» դաշինքը համարում է որևէ խնդիր չլուծող, ձախողումները շարունակող, երկրի, պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականությանը հարված հասցնող գործունեության ֆինանսավորում, ուստի ենթակա չէ կողմ քվեարկելուն»,- ասել է նա:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն