ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտային համակարգը կոլապսի մեջ է

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գրործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետարանը խոստացած պարտավորությունները կատարի։

ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտային համակարգը կոլապսի մեջ է։

Փաշինյանն ու թիմը բարձրացնում են հասարակական տրանսպորտի ուղեվարձը՝ՀՀ հպարտ քաղաքացիներին ավելի աղքատացնելով։ Հասարակական տրանսպորտի վիճակն Երևանում վատ է, սակայն այն բարելավվելու փոխարեն Ավինյանն ու թիմն որոշել են ուղղակի բարձրացնել ուղեվարձը՝այսինքն մտնել հասարակ քաղաքացիների գրպանները։

ՔՊ-ականները չեն օգտվում հասարակական տրանսպորտից՝նրանք ունեն շքեղ մեքենաներ և անձնական վարորդներ։ Այսօր ավտոբուսի վարորդները բողոքում են՝վաղը բողոքելու են այլ ոլորտնի ներկայացուցիչները, քանի որ Փաշինյանն ու թիմն անում են ամեն ինչ, որպեսզի հայաթափեն Հայաստանը։

Հարկերի ու տուրքերի բարձրացումը՝բյուջեն լցնելու տարբերակ է ընտրված՝առանց հաշվի առնելու դրա սոցիալական հետևանքները։

Քաղաքացիների աշխատավարձերը չեն բարձրանում, ինչպես են նրանք կարողանալու հասցնել չդադարող գնաճի հետևից։

ՔՊ-ականները դոլարային միլիոնատերեր են՝նրանց համար առաջին անհրաժեշտության ապրանքների կամ կոմունալ ծառայությունների թանկացումն ոչինչ է, իսկ հասարակ քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգալու Փաշինյանի կառավարման արդյունքները։

ՔՊ-ն հայկական տնտեսությունը վերածել է փլատակների՝նրանք էլ մի հարմար օր ուղղակի փախչելու են Հայաստանից ու իրենց միլիոնները վայելել որևէ կղզու վրա կամ եվրոպական մայրաքաղաքներում։

Հայ ազգը պետք է գիտակցի՝2026թ․-ին ՔՊ-ի վերարտադրությունը՝հայոց պետականության մահն է ազդարարելու։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն