Անկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ. Աղազարյանը պնդում է, որ գործընկերներն իրեն յուրային են համարում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մանդատը վայր չդնելու որոշմանը՝ ասաց, որ ԱԺ-ում հանդես չի գալու որպես անկախ պատգամավոր։ «Անկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ»,-ասաց նա։

Աղազարյանը նշեց, որ իր որոշման հարցով իր հետ որևէ մեկը չի խոսել և պնդեց, որ գործընկերները շարունակում են իրեն յուրային ընդունել։

«Ես որևէ մեկին առիթ չեմ տա հակառակը տեսնելու, ընկալելու և այդտեղ ձեռքերը տաքացնելու»,-ասաց նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն