Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար մեկնել է Բաքու, այնուհետև այցելելու է Հայաստան. ԻՌՆԱ

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ քաղաքական-անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով, ադրբեջանական կողմի հրավերով, մեկնել է Բաքու:

Հայտնի է, որ նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ըստ ԻՌՆԱ գործակալության՝ Ահմադիանն այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես նշում է աղբյուրը, այս ուղևորության նպատակներից են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը քաղաքական, անվտանգության, պաշտպանության և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև խորհրդատվությունը էներգետիկայի, միջանցքների և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հետ կապված հարցերում փոխգործակցության ավելացման նպատակով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն