Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի Պարգը

Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթում կներկայացնի Պարգը՝ Survivor երգով:
այս մասին հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում կազմակերպված համերգային ծրագրից հետո, որը տեղի ունեցավ փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգն ուղիղ հեռարձակեց Հանրային հեռուստաընկերությունը:

Հաղթողն ընտրվեց Հանրային հեռուստաընկերության, միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Նա վաստակեց 214 միավոր:

Բացի Պարգից նախագծին մասնակցում էին Աթենա Մանուկյանը, Անահիտ Ադամյանը, Անահիտը և Գասոյան, Արսեն Գրիգորյան և Կամիլ նախագիծը, Գևորգ Հարությունյանը, Մելս Դանիելյանը, Միլենա Միրիջանյանը, Սիմոնը, Սևագիրը, Ֆլորա Բիչախչյանը,  ALTSIGHT-ը:

«Եվրատեսիլ 2025» երաժշտական մրցույթը տեղի կունենա մայիսին Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկակելու իրավունքը ստացել է 2024 թվականին մրցույթում շվեյցարացի Նեմոյի հաղթանակից հետո։

«Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կկայանան մայիսի 13-ին, 15-ին և 17-ին St. Jacobshalle-ի արենայում:

«Եվրատեսիլ»-ը մի քանի անգամ անցկացվել է Շվեյցարիայում։ Առաջին անգամ Շվեյցարիան մրցույթը հյուրընկալել է 1956-ին: Այն կազմակերպվել է երկրի իտալախոս Լուգանո քաղաքում, 1989 թվականին «Եվրատեսիլ»-ը կայացել է ֆրանսախոս Լոզանում, իսկ այժմ երաժշտական ​​մրցույթն առաջին անգամ տեղի կունենա երկրի գերմանախոս մասում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն