Հրդեհ՝ Մասիս քաղաքի տներից մեկում․ կա տուժած

Հունիսի 2-ին, ժամը 03:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր թաղամասի Շիրազի փողոցի երկհարկանի տներից մեկի 1-ին հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։55-ին, մարվել՝ 04։30-ին: Այրվել է հյուրասենյակը (մոտ 20 քմ՝ գույքով), մասամբ ջերմահարվել ու վնասվել են սանհանգույցի դուռն ու 2-րդ հարկի պատուհանները։

Քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի երկրորդ հարկ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն