Կյանքից հեռացել է Ռիհաննայի հայրը

Երգչուհի Ռիհաննայի հայրը՝  Ռոնալդ Ֆենթին, մահացել է: Դա տեղի է ունեցել մայիսի 31-ին Լոս Անջելեսում։ Նա 70 տարեկան էր, հայտնում է Page Six-ը։

Աղբյուրների համաձայն՝ մահվան ստույգ պատճառը դեռ չի հաստատվել, սակայն հայտնի է, որ Ֆենթին մահացել է հիվանդության հետևանքով։ Մահվանից մեկ օր առաջ նա եղել է բժշկական կենտրոնում, որտեղ Ռիհաննան եղբոր հետ այցելել է նրան։

Չնայած Ռիհաննայի հարաբերությունները հոր հետ բարդ էին, սակայն նրա մահը զգացմունքային հարված է երգչուհու համար, որն այժմ հղի է երրորդ երեխայով: Հայտնի է, որ Ռիհաննան դժվար մանկություն է ունեցել հոր՝ ալկոհոլից ու թմրանյութերից կախվածության, ինչպես նաև ընտանեկան բռնության պատճառով։  Չնայած իր ցավալի անցյալին՝ Ռիհաննան բազմիցս ասել է, որ կարողացել է ներել հորը և պահպանել սերը նրա հանդեպ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն