Գրետա Թունբերգը նավով ուղևորվել է Գազայի հատված՝ փորձելով մարդասիրական օգնություն հասցնել պաղեստինյան անկլավ

Շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը առագաստանավով ուղևորվել է Գազայի հատված՝ 11 այլ ակտիվիստների հետ։ Նրանք փորձում են մարդասիրական օգնություն հասցնել պաղեստինյան անկլավ  և աշխարհի ուշադրությունը հրավիրել տարածաշրջանում առկա մարդասիրական ճգնաժամի վրա։ Այս մասին հաղորդել է Associated Press-ը:

«Ազատության նավատորմ» (Freedom Flotilla) կոալիցիայի «Մադլին» առագաստանավը կիրակի ճանապարհ է ընկել Իտալիայի հարավում գտնվող Կատանիայի նավահանգստից։ Ճանապարհորդները պլանավորում են յոթ օրում հասնել Գազայի ափ, իհարկե, եթե նրանց չկանգնեցնեն։

Անձնակազմին միացել են նաև «Գահերի խաղը» սերիալի դերասան Լիամ Քանինգհեմը և Եվրախորհրդարանի անդամ Ռիմա Հասանը, որը պաղեստինյան ծագում ունի։ Նա բազմիցս քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։

Գազա ծովով հասնելու նախորդ փորձը ձախողվել էր մայիսին, երբ նավերից մեկը անօդաչու թռչող սարքերի հարձակման էր ենթարկվել Մալթայի միջազգային ջրերում։ Կազմակերպիչները մեղադրել էին Իսրայելին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն