Սեպտեմբերին կայացած միջազգային հանդիպումներից հետո ՖԻՖԱ-ն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված վարկանիշային աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ բարելավել է դիրքերը երկու հորիզոնականով և այժմ 103-րդն է։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը առաջին տեղը զիջել է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային։ Պորտուգալիայի հավաքականն էլ մուտք է գործել լավագույն հնգյակ, իսկ Գերմանիան դուրս է մնացել թոփ-10-ից։
Թոփ-10 հավաքականները՝
- 1․ Իսպանիա
- 2․ Ֆրանսիա
- 3․ Արգենտինա
- 4․ Անգլիա
- 5․ Պորտուգալիա
- 6․ Բրազիլիա
- 7․ Նիդերլանդներ
- 8․ Բելգիա
- 9․ Խորվաթիա
- 10․ Իտալիա