Ռուսաստանը զբաղված չէ այնքան, որ Կովկասը թուրք-ադրբեջանական տանդեմին նվիրի. «Հրապարակ»

Ամեն անգամ զարմանում եմ, երբ լսում եմ, թե յոթ տարուց ավելի երկիրը կառավարող կառավարիչներն ինչեր են պատմում երկրի ինքնիշխանությունից ու նրան սպառնացող վտանգներից: Զարմանում եմ, որովհետեւ սրանք յոթ տարուց ավելի իշխանության լինելով անգամ՝ այդպես էլ չեն հասկացել, որ Հայաստանի ինքնիշխանության համար այնքան, ինչքան ռուսական «կագեբե»-ի միջամտությունն է վտանգավոր, ճիշտ այդքան էլ՝ այդ միջամտության դեմ թուրք-ադրբեջանական կամ եվրոպական հատուկ ծառայությունների աջակցությամբ պայքարելն է վտանգավոր: Այս իմաստով ՀՀ ինքնիշխանությունն ու գալիք ընտրություններն ինչքան ռուսական «կագեբե»-ի միջամտությունը բերողներից, այդքան էլ այդ միջամտության դեմ թուրք-ադրբեջանական կամ արեւմտյան հատուկ ծառայությունների աջակցությամբ պայքարողներից պետք է պաշտպանել:

Իսկ այդպես չի կարող լինել: Չի կարող, որովհետեւ, այդ դեպքում կստացվի այնպես, որ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է պաշտպանել միայն ռուսական հատուկ ծառայություններից ու չպաշտպանել թուրք-ադրբեջանական կամ արեւմտյան հատուկ ծառայություններից: Իսկ, որպես կանոն, իսկական ինքնիշխանությունները չեն պաշտպանվում միայն մեկից: Իսկական ինքնիշխանությունները պաշտպանվում են միշտ ու բոլորից:
Բայց երկրի այսօրվա կառավարիչները միայն դրանով չէ, որ զարմացնում են: Նրանք զարմացնում են նաեւ տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին ունեցած իրենց պրիմիտիվ պատկերացումներով: Այո, պրիմիտիվ պատկերացումներ, որոնց հիմքում ոչ թե այն է, որ Ռուսաստանն Ուկրաինայում զբաղված չէ այնքան, որպեսզի թույլ տա, որ իր զբաղվածության պահին թուրք-ադրբեջանական տանդեմն ու Եվրոպան՝ Կովկասում ձեւավորված ստատուս քվոն իրենց օգտին ու իր դեմ շրջեն, այլ այն, որ Ռուսաստանն Ուկրաինայում զբաղված է այնքան, որ չի ցանկանա երկրորդ ճակատ բացելու գնով՝ Կովկասում ձեւավորված ստատոս քվոն իր օգտին փոխել:

Այնինչ իրականությունն այն է, որ թեեւ ճիշտ է, որ Ռուսաստանն Ուկրաինայում զբաղված է այնքան, որ չի ցանկանա երկրորդ ճակատ բացելու գնով, այստեղ հաստատված այսօրվա ստատուս քվոն իր օգտին փոխել, բայց նաեւ զբաղված չէ այնքան, որպեսզի թույլ տա, որ իր զբաղվածության պահին թուրք-ադրբեջանական տանդեմը կամ Եվրոպան՝ Կովկասում հաստատված այսօրվա ստատուս քվոն իրենց օգտին ու իր դեմ շրջեն:

Բայց սրանից ավելի զարմացնողը, թերեւս, ԱՄՆ-ի կովկասյան քաղաքականության մասին օրվա կառավարիչների ունեցած պատկերացումների պրիմիտիվությունն է: Պրիմիտիվություն, որը ոչ թե ԱՄՆ կովկասյան քաղաքականությունն ու Թրամփի ուղին ճիշտ հասկանալու մասին է, այլ՝ այն մասին, որ այս մարդիկ այդպես էլ չեն հասկացել, որ ԱՄՆ-ն Սյունիքը ՌԴ-ից չի խլել, որպեսզի հետո նա Սյունիքն ու Թրամփի ուղին թուրք-ադրբեջանական տանդեմին կամ Եվրոպային նվիրի: Նա եկել է այստեղ, որպեսզի իր ներկայությունը հաստատի ու իր շահերն առաջ տանի: Ու կմնա ոչ թե այնքան, ինչքան մենք ու թուրք-ադրբեջանական տանդեմը կուզենք, այլ այնքան, ինչքան ինքը հարկ կհամարի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն