ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղի պաշտպանությունը: Ուրիշ ոչինչ իրենց այս տարածաշրջանում չի հետաքրքրում:
ՆԱՏՕ-ն գալիս է Հայաստան մեկ սկզբունքով` վերահսկել սեփական հետաքրքրությունները մեր տարածաշրջանում:
Երբ մենք Արցախի հարցով ասում էինք, որ Արցախը հայկական է, իրենք դրա տակ հասկանում էին, որ մեր կողմից կարող է լինել սպառնալիք Բաքու-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ: Եվ երբ մեր իշխանությունը 2020-ին հայտարարեց, որ եթե սկսվի պատերազմ, մենք այդ նավթամուղին չենք հարվածելու` անմիջապես սկսվեց պատերազմ: Որովհետև բոլոր այն երկրները, որոնք գումար էին ներդրել այդ նավթամուղի մեջ, պարզապես թույլ տվեցին Ադրբեջանին, ստանալով նաև երաշխավորություն մեր իշխանություններից, և արդյունքը եղավ այն, որ Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի դեմ:
Բոլոր ժամանակներում այդ նավթամուղն է հետաքրքրություն առաջացրել ՆԱՏՕ-ին, և եթե իրենք հիմա էլ գալիս են Հայաստան, ապա միայն այն բանի համար, որ տեսնեն` մենք կարո՞ղ ենք արդյոք որևէ վտանգ սպառնալ:
Այդ իսկ պատճառով նույն ՆԱՏՕ-ն 2008-ին «կուտ» տվեց մեր իշխանություններին և համոզեց քաղաքացիական վերահսկողություն սահմանել ՊՆ-ում, ի վերջո, այսօր ՊՆ ղեկավարությունը 99%-ով քաղաքացիականներ են: Արդյունքում` բանակը թուլացավ, բանակում մոտիվացիան նվազեց, գործից անտեղյակ քաղաքացիականները բանակում շատացան:
Եվ միակ բարեփոխումը, որը ՆԱՏՕ-ն բերել է Հայաստան` ամեն իշխանության փոփոխության դեպքում պարտադիր կերպով փոխել զինվորական համազգեստը: Կարող եք ինքներդ ուսումնասիրել և տեսնել: Հստակ ասում եմ. ՆԱՏՕ-ն հայանպաստ որևէ ծրագիր Հայաստանի համար չունի:
ՊՆ նախկին նախարար, գեներալ-մայոր
Արշակ Կարապետյան


































