Եթե ԱԱԾ գործակալը կարող է հեղափոխություն իրականացնել, հանրապետական սբռոդի ներկայացուցիչը կարող է քրիստոնեական արժեքների պաշտպանությամբ հանդես գալ, եթե մայիս ամսին կարող են մասնակցել ապրիլյան պատերազմին, իսկ աշխատավարձով ապրած նախագահը կարող է ամսեկան մի քանի հարյուր հազար դոլար ծախսել մեդիայի ու բլոգոսֆերայի վրա:
Եթե մարդը կարող է 15 հազար դոլարով բանակից ազատվել, հետո повестка-ներ բաժանել տալ ու տղերքին ուղարկել ադրբեջանցու ուղիղ ենթակայության տակ, եթե Տերունական աղոթքը՝ Ծերունական իմացողը կարող է պատգամավոր դառնալ, իսկ խորհրդարանում լռող դաշնակը՝ ռեժիմին ընդիմադիր, ապա ինչու՞ պարոն Արման Բաբաջանյանը, կամ պարոն Արարատ Միրզոյանը չեն կարող դառնալ կաթողիկոս: Ինչու՞ էլի:
Իդեպ, պիտի ասեմ, որ երկուսն էլ ժամանակին, թեկուզ կիսատ, բայց հոգևոր կրթություն են ստացել, թրաշ ունեն:
Պարոն 16-րդ վարչապետ (Նիկոլ Փաշինյան) խնդրում եմ մտածեք այս մասին:
Ֆեյսբուքյան հարթակում գրում է քաղաքագետ Արթուր Համբարձումյանը


































