Բջնի գյուղից դեպի Հրազդան մերկասառույցի պատճառով շտապօգնությունը չի կարողանում մոտենալ բուժառուներին

Հանրապետությունում տեղացած առատ ձյունը անհարմարություններ է պատճառել նաև Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի բնակիչներին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բջնի բնակավայրից դեպի Հրազդան մոտ 30 կիլոմետրանոց ճանապարհահատվածն ամբողջությամբ մերկասառույց է։

Ճանապարհն սպասարկող ընկերությունը ոչինչ չի ձեռնարկել ճանապարհից ձյունը հեռացնելու, հիմա արդեն մերկասառույցը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն