Ադրբեջանի նախագահը, ըստ էության, «հերքել» է Հայաստանի վարչապետի սուտը
Ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում, Նիկոլ Փաշինյանը կրկին հնչեցրել է իր կեղծ թեզը առ այն, թե միջազգային հանրությունը հայկական կողմից իբր պահանջում է «իջեցնել հավակնությունների նշաձողը» Արցախի հարցում։ Հետաքրքիր է, որ Փաշինյանի սուտը հերքել են շատ գործիչներ, այդ թվում… Ադրբեջանի նախագահը։
2016 թվականի հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կառավարության նիստում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բավական հետաքրքիր հայտարարությամբ, որն ամբողջությամբ բացահայտում է Փաշինյանի այն պնդուների ստահոդությունը, թե միջազգային հանրությունն իբր աջակցում է Բաքվին և չի ճանաչում հայ ժողովրդի պահանջների արդարությունը։
Ինչպես նշել է Ալիևը, «փակ դռների հետևում Բաքվի վրա մեծ ճնշում է գործադրվում»՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ընդունելու նպատակով: «Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտության կանոններ։ Ադրբեջանը երբեք դրան չի համաձայնի», — ասել է նա։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Բաքվի վրա ճնշում են գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ երկրներ: Ալիևի խոսքերով՝ Ադրբեջանի դեմ այս հարցում ակտիվ արշավ է իրականացվում։ «Արևմտյան մամուլի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ իրականացվող սևացման, զրպարտության և վիրավորանքի արշավի, ինչպես նաև մեզ մոտ գործող «հինգերորդ շարասյան»» հիմնական նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը”, — հայտարարել է նա: Ադրբեջանի նախագահը, ըստ էության, «հերքել» է Հայաստանի վարչապետի սուտը:
Փաշինյան, խնդրի դրսի քո հովանավորներին, թող նոր հեքիաթ հորինեն ՀՀ քաղաքացիների համար։ Եվ չմոռանաս փոխանցել, որ և քո, և նրանց տգիտության վրա ծիծաղում է արդեն ողջ հայ հասարակությունը․․․
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ «Երրորդ Ուժ Պլյուս» անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր
«Երրորդ ՈՒժ Պլյուս»-ը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և արցախցի լրագրող Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ: Թերթը ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի և նրա օտարերկրյա տերերի ջանքերով։


































