Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում․ ծառայողներին բերման են ենթարկել Փաշինյանի երթին. Yerevan.today

Սուրբ Ծննդին՝ հունվարի 6-ին, Նիկոլ Փաշինյանը քայլարշավ էր կազմակերպել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որի անունը ինքը՝ Փաշինյանը, դրել էր «ուղտերթ», ՔՊ-ականները՝ «ուխտաերթ»։ Այդ միջոցառմանը չնայած որ բերման էին ենթարկվել պետական ապարատից, մարզերից, տարբեր համայնքներից աշխատողներ, բազմաթիվ ՔՊ-ական պաշտոնյաներ, ոտքի էր հանվել ողջ վարչական ապարատը, ուժային կառույցները, այնուամենայնիվ, մասնակիցների թիվը խիստ համեստ էր՝ մի փոքր ավելի՝ 2 հազարից, գրում է Yerevan.today–ը, որը նաև լուսանկարներ է հրապարակել։

Կայքը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հավաքներին, սովորության համաձայն, ակտիվորեն բերվում են ուժայիններ, որոնց քաղաքացիական հագուստ են հագցնում և որպես հավատավոր նիկոլական մասնակից դարձնում շոուներին։ Yerevan.Today-ը տեղեկացավ, որ Պաշտպանության նախարարության զորամասերի և վարչությունների, այդ թվում և ռազմական ոստիկանության զինծառայողներին, հրահանգված է եղել մասնակցել «ուխտերթին» և մարդկանց անհրաժեշտ քանակ ապահովել՝ ցույց տալու համար, թե վերջինիս հակաեկեղեցական արշավը հայ ժողովրդի աջակցությունն է վայելում։

Yerevan.Today-ը պարզեց, որ «ուխտերթին» մասնակիցներ է ապահովել պաշտպանության նախարարությունը՝ Ռազմական ոստիկանության օղակից։

Ավելին, ասացին, որ Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում, քանի որ արդեն որերորդ դեպքն է՝ որ իրենց օգտագործում են քաղաքական գործընթացների մեջ, և նրանք ստիպված մասնակցում են «տուն պահելու» համար։

Եվ այսպես, ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի «ուղտերթի» մասնակից ՌՈ բազմաթիվ աշխատակիցներից մի քանիսի լուսանկարները»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն