Հակարի կամրջով չորս գերի է վերադարձել Հայաստան. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնել է Բաքվում պահվող չորս գերիների՝ Հայաստան վերադարձի մասին:

Նրա փոխանցմամբ՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում, տեղափոխվում են Երևան:

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը, վարչապետի հաղորդմամբ, նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։

Վագիֆ Խաչատրյանը դեկտեմբերի 22-ի գիշերը ադրբեջանական բանտից հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, սրտի բարդացած խնդիրներով:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն