Հայաստանի ներսից է իրականացվում հիբրիդային ցեղասպանություն. իրավապաշտպան

Հիբրիդային պատերա՞զմ, թե՞ հիբրիդային ցեղասպանություն` Հայաստանում ներդրված կառավարիչների ձեռամբ:
Փաշինյանը սովորաբար մեղադրում է ուրիշներին այն բանի մեջ, ինչը ինքն է անձամբ անում։
Հիբրիդային պատերազմի դրսևորում է օրինակ, երբ քայքայվում է ազգային ինքնությունը, թուլացվում է պետությունը, բանակը, եկեղեցին, հասարակությանը ներշնչվում է «դիմադրությունն անիմաստ է» գաղափարով։
Ի՞նչ նպատակ կարող է ունենալ այս ամենը, արժեզուրկ, տրորված, անինքնասեր, անհավատ դիմադրությունից զրկված հասարակությունը: Չի կարող պետություն և ինքնիշխանություն ունենալ, ինչպես պնդում է կառավարիչը, այլ հակառակը, առանց մեկ կրակոցի զիջում այն ամենը, ինչը անհրաժեշտ է սեփական գոյության և առաջընթացի համար։ Հետևաբար, երբ թեկուզ շատ մակերեսային խորհում ես տեղի ունեցածի, հանրությանը ներկայացված խոսույթների մասին, դրանցից հանում ճոռոմ արտահայտությունները, հասկանում ես, որ ոչ թե դրսից է Հայաստանի կառավարիչների դեմ մղվում հիբրիդային պատերազմ, այլ ներսից իրականացվում հիբրիդային ցեղասպանություն։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն