Կարանտին Չկալովկա գյուղում. ե՞րբ արթնացավ առողջապահության նախարարությունը

«Չկալովկա գյուղում կարանտինէ: Առողջապահության նախարարությունից արձագանքը եղավ միայն մեր՝ այդ խնդրի մասին բարձրաձայնելուց հետո: Օրեր շարունակ գյուղի ելումուտը արգելված է եղել, իսկ առողջապահության նախարարությունիցարձագանք տևական ժամանակ չի եղել»,- այյս մասին Fronttv-ի հետ զրույցում ասաց ՀՃՇ անդամ Ռուզանա Ստեփանայնը: Ըստ նրա՝ վաղ առավոտվանից մարդկանց զանգել են, տեղեկացրել, որ հաց չուտեն, կամ ջուր չխմեն արյան անալիզներ հանձնելու […]
Մանր եղջերավոր անասունների գողություն` Դրախտիկ գյուղում․ ոստիկանները հայտնաբերել են գողոնը

Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին մայիսի 13-ին Դրախտիկ գյուղի բնակիչը գողության մասին հաղորդում էր ներկայացրել։ Տղամարդն իրավապահներին հայտնել էր, որ Դրախտիկ գյուղի իրեն պատկանող անասնագոմից գողացել են չորս գլուխ ոչխար, հինգ գլուխ գառ՝ պատճառելով մոտ 490.000 դրամի նյութական վնաս: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Ճամբարակի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության […]
ԵՄ երկրները սկզբունքորեն համաձայնության են եկել 150 մլրդ եվրո բյուջեով պաշտպանության նոր հիմնադրամի ստեղծման շուրջ. ԶԼՄ-ներ

Եվրամիության անդամ երկրները սկզբունքորեն համաձայնել են ստեղծել 150 միլիարդ եվրո (168,3 միլիարդ դոլար) ընդհանուր բյուջեով Security Action for Europe (SAFE, Անվտանգության գործողություն Եվրոպայի համար) հիմնադրամ՝ ԵՄ պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 19-ին, հայտնել են Reuters-ը և բրիտանական Financial Times թերթը։ ԵՄ դիվանագետը Reuters-ին ասել է, որ մարտին Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված հիմնադրամը կֆինանսավորվի համատեղ փոխառության […]
«Աննա Հակոբյան՝ ռեկետ անող սև տառական, մարդուդ հետ հեռացեք». հարցախույզ

«Աննա Հակոբյանի ձեռքը փող է ընկել, գնացել է մի քիչ դզվել -փչվել է ու դարձել մեծ սև տառական»։ Այս մասին FrontTv.am-ի հետ հարցախույզի ընթացքում նշել է քաղաքացիներից մեկը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի վերջին օրերի ֆեյսբուքյան գրառումներին և քաղաքացիներին վիրավորելուն, ինչպես նաև զոհված զինծառայողի քրոջը ոջիլ անվանելուն։ Հարցախույզի մասնակիցների խոսքով ՝ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը իրավունք […]
Հայաստանում պետք է նորմալ իշխանություն լինի, որ արգելի վտանգավոր ապրանքների ներմուծումը, ազգային անվտանգության հարց է. Անի Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամամվոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում պետք է նորմալ իշխանություն լինի, որ կտրի 1. Թմրանյութ վաճառողների ու տարածողների քոքը: 2. Էներգետիկ ըմպելիքների ներմուծումը 3. Անհայտ ծագման սառը սուրճերի և թեյերի վաճառքը: 3.Տարատեսակ էլեկտրոնային և զիբիլ ծխախոտային փոխարինիչների ներմուծումը: Դպրոցներում և համալսարաններում համատարած նստած են սրանց վրա, ազգային անվտանգության հարց է: […]
Պարեկը մեղադրվում է կաշառքի միջնորդության պատրվակով 300,000 դրամ գումար ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 ՀՀ դրամ գումար է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի սեպտեմբերին վերը նշված պարեկային ծառայողը վարորդական վկայական ձեռք բերել ցանկացող քաղաքացուն […]
ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացնում Երևանում տեղի ունեցած հրդեհ-պայթյnւնից

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։
Հզոր պայթյուն և խոշոր հրդեհ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում

Րոպեներ առաջ երկու բարձր պայթյուն է լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում, ահազանգում են սոցցանցերում: Հրապարակվող կադրերից երևում է, որ հրդհեը բռնկվել է ՀՀ նախագահի նստավայրից ոչ հեռու գտնվող շենքերից մեկում։ Հրշեջների մարտական հաշվարկ է ուղևորվել դեպքի վայր։ Ավելի ուշ ականատեսներից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Անտառային փողոցում այրվողը բետոնախառնիչ մեքենա է, […]
Ակոպովայի և Ռախմանինի տեղափոխությունը պատմական իրադարձություն է. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է լ Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին սպորտային զույգի՝ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու որոշմանը։ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է զույգի տեղափոխությունը, և այժմ գեղասահորդները կներկայացնեն Հայաստանին միջազգային հարթակում։ Այս տեղափոխությունն իսկապես պատմական է՝ առաջին անգամ Հայաստանի գեղասահքի պատմության մեջ երկիրը կներկայացնի սպորտային զույգ։ Մինչ այժմ Հայաստանի հավաքականում հանդես […]
Արցախում մեկնարկել են Ադրբեջան-Իրան համատեղ զորավարժությունները

Օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում մեկնարկել են Ադրբեջան-Իրան «Արազ-2025» համատեղ զորավարժությունները. դրանք տևելու են մինչև մայիսի 21-ը: Նախօրեին հաղորդվել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության՝ զորավարժություններում ներգրավված անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ ժամանել են Ադրբեջան: Հանդիպում է կայացել զորավարժություններին մասնակցող անձնակազմերի ղեկավարների և երկու երկրների բարձրաստիճան այլ ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը ներառում էր բրիֆինգ զորավարժության նպատակների, դրա սցենարի […]
Amnesty International-ը Ռուսաստանում «անցանկալի» կազմակերպություն է ճանաչվել

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը երկրում «անցանկալի» է հայտարարել Amnesty International Limited միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Կրեմլը կազմակերպությանը մեղադրել է ռուսատյացության համար: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Գլխավոր դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ Amnesty International-ը «համաշխարհային ռուսատյաց նախագծերի պատրաստման կենտրոն է», որոնք ֆինանսավորվում են «Կիևի ռեժիմի հանցակիցների կողմից»։ ՌԴ դատախազները նաև մեղադրել են իրավապաշտպաններին «ծայրահեղական […]
Կաթնաղբյուրում հայտնաբերվել է տղամարդու մшրմին

Այսօր` մայիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեղել Արագածոտնի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր բնակավայրի 6-րդ փողոցի տներից մեկից կրակ և ծուխ է նկատվում: Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Քաղաքացիներն ու […]
Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն. Փաշինյանը շնորհավորել է Նիկուշոր Դանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթած Նիկուշոր Դանին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Ջերմորեն շնորհավորում եմ Նիկուշոր Դանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,-նշված է գրառման մեջ:
Այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային․ «Շիրակ» ՖԱ

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ «2023 թվականի դեկտեմբերի 29-ին Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ողբերգական դեպք. ուժեղ քամուց ակադեմիայի պարսպի մոտ 25 մետր հատված փլուզվեց, ինչն էլ քաղաքացու մահվան պատճառ դարձավ: Դեպքի առթիվ նախաձեռնված է հանրային քրեական վարույթ: Դժբախտ պատահարից անմիջապես հետո դեպքի մասին պատշաճ տեղեկացրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը հանդիսանում […]
WTA. Էլինա Ավանեսյանը 40-րդն է

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է երկու աստիճան եւ 40-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։ WTA, մայիսի 19 1 (1). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 10 683 2 (3). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 6863 3 (4). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 6243 4 (5). Յասմին Պաոլինի (Իտալիա)՝ 5865 5 (2). Իգա […]
Բացահայտվել են պարեկներին կաշառք տալու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահատվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր: Մասնավորապես՝ քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ 2025 թվականի ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները ստուգման արդյունքում հայտնաբերել են, որ քաղաքացին չի ունեցել տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունքի վկայականի կարգ, որի պատճառով կազմվել […]
Երևանում ձերբակալվել է խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարեկրացին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Արարատի գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մայիսի 15-ին՝ ժամը 16.20-ին, օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն տեղափոխվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով ապրիլի 23-ից հետախուզվող օտարերկրացի 38-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք:
Բադալյան եղբայրները «Դվին հյուրանոցային համալիրի» հետ որևէ առնչություն չունեն․ պարզաբանում

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ մամուլում շրջանառվող լուրերը, թե Բադալյան եղբայրները ձեռք են բերել «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն, չի համապատասխանում իրականությանը։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը որևէ առնչություն չունի հյուրանոցային համալիրի հետ, և ծրագրերում հյուրանոցային համալիրը ձեռք բերելու մտադրություն չկա։ Խնդրում ենք լրատվամիջոցների գործընկերներին զերծ մնալ չճշտված լուրերի տարածումից և հարցերի դեպքում դիմել […]
Պատարագ Սուրբ Սարգիս եկեղեցում` նվիրված հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք ու ռազմամթերք ապօրինի կրելու մեղադրանքով հետախուզվող անձի

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տվյալները, մայիսի 15-ի ժամը 9.15-ին Վերին Շենգավիթի 11-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդու: Մայիսի 12-ից նա հետախուզվում էր ապօրինի զենք կրելու և ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ավանդական ուշուի հավաքականի անդամները 11 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային […]
Կյանքից հեռացել է Յուրի Գրիգորովիչը

98 տարեկան հասակում մահացել է բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Գրիգորովիչի օգնական Ալեքսանդր Կոլեսնիկովին։ Յուրի Գրիգորովիչը ծնվել է 1927թ․ հունվարի 2-ին՝ Լենինգրադում, որտեղ էլ սովորել և ավարտել է պարարվեստի ուսումնարանն, ապա՝ ընդունվել Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն (այժմ՝ Մարիինյան)։ Մինչև 1961 թ․ եղել է մենակատար, […]
«Կարող են լինել բացահայտումներ, որոնք պատիվ չեն բերի քաղաքական մի շարք շրջանակների». Սամվել Բաբայանը Լևոն Զուրաբյանին խորհուրդ է տալիս «պատմության փշրանքները չփոշիացնել»

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ ««Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն օրերս հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «միֆերը ջարդելու» բանախոսությամբ, որի ընթացքում ունկնդիրներին և լայն հասարակությանը մատուցել է ակնհայտորեն խեղաթյուրված տեղեկատվություն։ Լ. Զուրաբյանը մասնավորապես համոզում էր, թեև ԼՂՀ նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը «չգիտես […]
Գազամատակարարման պլանային դադարեցում` Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում մայիսի 20-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Շորժա, Արտանիշ բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Օգոստոսի 23-ի, Սարալանջի, Իսահակյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք […]
Շահումյան-Տափերական ճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած

Մայիսի 19-ին, ժամը 09:25-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ» մակնիշ […]
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կայցելի Երևան. հանդիպում կունենա Փաշինյանի, Խաչատուրյանի և Միրզոյանի հետ

Մայիսի 20-21-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Նշված է, որ նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Նշվում է, որ Մոսկվայում ակնկալում են, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և […]
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում մայիսի19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ […]
Ավելի լավ կլիներ՝ խոսեր, թե այդ 200 մլն դոլարը որտեղից, Ղարաբաղի՛ց էին բերել, պա՞պն էր կտակել, թե՞ Ալբանիայից էին ստացել. Սիմոնյանը՝ Քոչարյանին

Կարծում եմ՝ ինքը պետք է բժիշկի դիմի, եթե այդպիսի հայտարարություններ է անում, որովհետև Նիկոլ Փաշինյանը երբևիցե եղած ՀՀ ամենաբաց ղեկավարն է, և ՀՀ-ում բոլորը գիտեն՝ ով է ամենահարուստ երկրի ղեկավարը և ում դեմ է այս պահի դրությամբ 200 միլիոն դոլարի հայցը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ […]
Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 18:00-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը hայտնել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև հեռախոսազրույցը կկայանա այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին)։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «17:00-ին հեռախոսազրույց կլինի Թրամփի հետ»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Պուտինի հետ զրույց կունենա մայիսի […]
Դա աբսուրդ է, ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան

Դա աբսուրդ է, ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջերս մամուլում շրջանառվող լուրերին, թե 102-րդ ռուսական ռազմաբազան հանվելու է ՀՀ-ից: Հարցին՝ այդ կետը՝ երրորդ ուժերի ներկայության մասին, կարո՞ղ է ինչ-որ X փուլում, օրինակ, Ադրբեջանը մեկնաբանել որպես երրորդ ուժի ներկայություն ՀՀ-ում, նա ասաց. «Նախ […]
Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ՝ ոսկրային հյուսվածքի մետաստազներով

Բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ են ախտորոշել։ «Ուրբաթ օրը նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ՝ ոսկրային հյուսվածքի մետաստազներով, ընտանիքի հետ նա քննարկում է բուժման տարբերակները»,- ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։ Միաժամանակ մամուլի ծառայությունից վստահեցրել են, որ բժիշկներն, այնուամենայնիվ, կարծում են, որ արդյունավետ բուժումը հնարավոր է։ «Չնայած հիվանդության ագրեսիվ […]
Չեմ բացառում, որ հայ-ադրբեջանական քննարկումները մոտ ապագայում շարունակվեն երկրների ղեկավարների ձևաչափով. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկումները շարունակվում են, կա համաձայնություն՝ դրանք շարունակել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Չեմ բացառում, որ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում երկրների ղեկավարների ձևաչափով, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների ձևաչափով»,- նշեց նա։ Սիմոնյանի համար սա լավ նորություն է, բայց կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։ «Նման գործընթացներն ուղղված են խաղաղության պայմանագրի կնքման […]