Կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական վերահսկողության բաժնի տեսուչների զգոնության շնորհիվ՝ Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել և կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն: «Տեղափոխվող կենդանիների խմբաքանակն ուղեկցող փաստաթղթերի, մասնավորապես, անասնաբուժական հավաստագրերի, ուսումնասիրությունը կասկած է հարուցել, որ դրանք կեղծված են. Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) […]

Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճшնակով կրшկել է 8-րդ դասարանի աշակերտը

Մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։ Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։ Դեպքի առթիվ կազմված […]

Մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ և կարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է․ Վահան Կոստանյան

Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը նշել է, որ բարձր են գնահատում Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, երկկողմ և եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը ՀՀ պաշտպանական կարողություններին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը, Եվրոպային առավել մոտենալու ցանկություններին։ Երկու պետությունների հարաբերությունները գտնվում […]

Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 1,9 կգ «Մեթամֆետամին» տեսակի […]

«Air Arabia Abu Dhabi»-ն նշում է իր առաջին չվերթը դեպի Երևան

Մայրաքաղաքի առաջին «լոու քոսթ» ավիափոխադրող «Air Arabia Abu Dhabi»-ն նշեց իր առաջին չվերթի մեկնարկը դեպի Երևան, Հայաստան՝ ընդլայնելով իր աճող ցանցն անմիջապես ԱՄԷ մայրաքաղաքից։ Այս հատուկ առիթը նշելու համար, մեկնումից առաջ Զայեդ միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ արարողություն, որին մասնակցեցին ավիաընկերության և օդանավակայանի պաշտոնյաները։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանելուն պես առաջին չվերթը դիմավորվեց ավանդական ջրային կամարով՝ […]

Փաշինյանի հակաեկեղեցական արշավն արվում է գերազանցապես Ադրբեջանի թելադրանքով․ ադրբեջանագետ

Փաշինյանի հակաեկեղեցական արշավն արվում է գերազանցապես Ադրբեջանի թելադրանքով։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Այս նկարը տեղադրել է Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Կալիբեր» կայքը իր տելեգրամյան ալիքում, որտեղ «հաջողություն են մաղթում Փաշինյանին եկեղեցու դեմ պայքարում»։ Ինչպես ասել եմ՝ բոլոր համընկնումները պատահական չեն։ Փաշինյանի հակաեկեղեցական արշավն արվում է գերազանցապես Ադրբեջանի թելադրանքով, սա այնքան անթաքույց է արվում, […]

Ադրբեջանում գիտակցում են, որ առանց Հայոց Եկեղեցուն «խաղից դուրս բերելու» Հայաստանին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի․ Աբրահամյան

Ադրբեջանական մամուլը Մայր Աթոռի դեմ փաշինյանական հարձակումների մասին անդադար գրում է:  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը խրախուսում ու քարոզչական սպասարկում է իրականացնում հայաստանյան կառավարչի համար, մյուս կողմից` բացահայտում իր ներքին վախերն ու անհանգստությունը Հայ Առաքելական Եկեղեցու դերի, ազդեցության և ազգային դիրորոշումների […]

Ստամբուլում առաջընթաց կարող է արձանագրվել միայն հումանիտար հարցերում․ Սուրեն Սուրենյանց

Արևմտյան որոշ փորձագետներ կարծում են, թե Ուկրաինայի վերջին հարձակումները ռուսական ռազմաօդային բազաների վրա կարող են ուժեղացնել նրա դիրքերը բանակցություններում, որոնց հերթական ռաունդը տեղի է ունենալու վաղը՝ Ստամբուլի Չիրաղան պալատում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Սակայն այս կարծիքն այնքան էլ համոզիչ չէ: Իհարկե, Ուկրաինան շոշափելի վնաս է հասցրել ռուսական ռազմաբազաներին, ինչը, սակայն, […]

Հրդեհ՝ Մասիս քաղաքի տներից մեկում․ կա տուժած

Հունիսի 2-ին, ժամը 03:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր թաղամասի Շիրազի փողոցի երկհարկանի տներից մեկի 1-ին հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Քննարկվել է Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված իրավիճակը։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն անկեղծ ցավակցություն է հայտնել հունիսի 1-ին Բրյանսկի և Կուրսկի շրջաններում […]

Երկրաշարժ՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 1-ին, ժամը 20։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 40.79⁰ և արևելյան երկայնության 44․39⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում […]