Երեխաներին փողոցով անցկացնող 61-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության բաժին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է […]

Երևանում մեկնարկել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը

Շուրջ 1 շաբաթից Հայաստանը կհյուրընկալի մարզական ևս մեկ խոշոր իրադարձություն՝վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարի մեկնարկին ընդառաջ՝ Հյուսիսային պողոտայում այսօր տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի անդամները, մարզիչներ, մարզասերներ: ԿԳՄՍ […]

Պապիկյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում գործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի, ինչպես նաև պաշտպանության բնագավառում ՀՀ ու ՄԹ համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային […]

ԱԽ քարտուղարն Իրանի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության վրա

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Այս մասին հայտնում են ԱԽՔ-ի գրասենյակից: Արմեն Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Արմեն Գրիգորյանն ընդգծել է […]

Եթե Եկեղեցու շարքերում ևս լինեն օծյալ Կաթողիկոսի դեմ մղվող պայքարից ուրախացած հոգևորականներ, ինչպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարում հրճվում էին այսօրվա շատ ընդդիմադիրներ՝ ուրեմն վայ քեզ առաջին Քրիստոնեական երկիր. Զաքարյան

Երկրորդ օրն է այս ազգադավ նախադասությունը դարձել է ՔՊ-ի մեմ: «Վարչապետը վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»: Ո՞ւմ է այն ուղղված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: «Օտար ուժերի ակտիվ աջակցությամբ, 2018թ. սանձազերծված գունավոր իշխանազավթումը վաղուց արդեն տվել է իր «դառը պտուղները»: Թուրքերն ու ադրբեջանցիները […]

Դեպքը մեր ուշադրության կենտրոնում է. ՄԻՊ-ը՝ 8 ամսական երեխայի հետ «Աբովյան» ՔԿՀ տեղափոխված կնոջ գործի մասին

Դեպքը մեր ուշադրության կենտրոնում է, բայց քանի որ խորհրդապահական է, նաև խնդիր թեման ինքնին զգայուն է, բնականաբար դրա վերաբերյալ չեմ կարող հրապարակային տեղեկատվություն փոխանցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հասարակական հնչեղություն ստացած միջադեպին։ ՄԻՊ-ն ընդգծեց, որ դեպքի առթիվ այց է իրականացվել իր աշխատակազմի մի շարք […]

66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Դեմիրճյան փողոցի բնակիչ 66-ամյա տղամարդը ապօրինի ձեռք բերում, պահում և օգտագործում է թմրանյութ: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 14-ին կատարված զննությամբ Դեմիրճյան փողոցում գտնվող տնակի կտուրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 36 գրամից ավելի զանգված: Նախաքննությամբ հանգամանքները […]

Վեհարանն այնպես ենք ազատելու, ինչպես Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից. եթե անհրաժեշտություն լինի՝ ճանապարհային քարտեզ կհրապարակենք. Դավիթ Խուդաթյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջին, երեկ ասել էր՝ Վեհարանը կազատվի այնպես, ինչպես 2018-ին Հայաստանը ազատվեց Սերժ Սարգսյանից։ Լրագրողներն այսօր փորձեցին պարզաբանում ստանալ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից, թե ինչպես է ինքը հասկանում վարչապետի այս համեմատությունը։ «Հարգելի գործընկերներ, վարչապետը երեք-չորս ժամից ավել հնարավորություն է ունեցել ասուլիս տալու, պատասխանելու ձեր հարցերին և այդ հարցերի […]

«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներում

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաստառ պարզեց՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես», որը պետք է փակցվի առնվազն բոլոր նորակառույց դպրոցներում: «Մենք նախկինում ասում էինք, որ կրթության ռազմավարությունը մեզ համար կարևոր է, առանցքային է, անկյունաքարային է։ Բայց իմ կարծիքով, մենք այդ ձևակերպումը պետք է փոխենք և վերաձևակերպենք հետևյալ կերպ՝ կրթությունն է մեր ռազմավարությունը։ Բացարձակապես չկա այդպիսի […]

Ալեն Սիմոնյանն ամուսնալուծվել է

Irakanum.am-ի տեղեկություններով`օրերս ամուսնալուծվել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Մարիամ Մարգարյանը։ Նրանք դիմել են Արդարադատության նախարարության ՔԿԱԳ կենտրոն և հայտնել ամուսնալուծվելու իրենց ցանկության մասին։ Եվ, օրենքի համաձայն, նրանց տրվել է մի քանի ամիս ժամանակ, որպեսզի գործընթացն ավարտին հասցվի։ Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ով հաստատեց ամուսնալուծվելու մասին լուրը` նշելով, որ […]

Ասում են՝ գումար չկա, լավ էլ կա. քայլում ենք՝ շենքը դղրդում է. վարդաշենցիները պահանջում են արագացնել վթարային շենքերի հարցի լուծումը

4-5 ամիս է, քննարկման փուլում է, ուզում եմ հասկանամ՝ չեն կարո՞ւմ էդ հարցը քննարկեն, վերջացնեն։ Այս մասին ասել է Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Վարդաշենի բնակիչներից մեկը: Նրանք պահանջում են լուծում տալ իրենց վթարային շենքերի խնդրին։ «Էդ, որ իրենք ասում են՝ գումար չկա, լավ էլ կա, մարդու մտքին տեղ լինի՝ կճուճը եղ կլինի։ Բոլոր […]

Ոստիկանության 2 ծառայող ազատվել են աշխատանքից

Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային […]

Առաջիկայում մենք անելիքներ ունենք, մասնավորապես՝ COP 17-ի հյուրընկալության և կազմակերպական հարցերի առումով. Փաշինյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նոր նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին: Այս մասին հայտնում են Կառավարարությունից: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Սիմիդյանին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ քաղաքական և կառավարչական ոլորտում պարոն Սիմիդյանի փորձը հետագայում ևս կներգրավվի պետության զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություններ […]