Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից

Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին որևէ ազդանշան չի եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստում։ «Ես լիովին բացառում եմ այս տարբերակը, մենք որևէ ազդակ չունենք, որ Հայաստանը դուրս է գալու ԱՊՀ-ից, ինչպես նաև Ադրբեջանը, մենք որևէ նշան չունենք», – ասել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից՝ Հայաստանի դուրս […]
ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները. խոսնակ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները : «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը: «Հաշվի առնելով ներմուծման գործընթացում ի հայտ եկած նոր զարգացումները ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները […]
47-ամյա տղամարդուն ձերբակալել են տերմինալից գողություն կատարելու պահի

Հուլիսի 16-ին՝ ժամը 4․55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում տեղադրված վճարային տերմինալից գողություն են անում։ Ահազանգով մեկնած ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու: Ձերբակալման պահին նա […]
Դատարանն Արամ Ազատյանի խափանման միջոցները փոփոխեց

Դատարանն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցները փոփոխեց: Սահմանեց վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցների համակցություն: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք, որ հունիսի 27-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանը որոշում կայացրեց փոխել Ազատյանի խափանման միջոցը և կիրառեց տնային կալանք երեք ամսով։ Արամ Ազատյանը ձերբակալվել էր գնումների ընթացքում պաշտոնեական […]
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ազատել է ՊՎԾ պետի պաշտոնից։ «ՊՎԾ ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը»,-ասված է որոշման մեջ։
Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են սուբուտեքսի հաբեր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Դողս գյուղում դարանակալման […]
Արոնյանը հաղթեց Նակամուրային և դուրս եկավ Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվեցին հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիաներում Արոնյանն առավելության հասավ՝ 1.5։0.5 հաշվով։ Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի դեմ։ Մյուս […]
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ձերբակալվեց Հայաստանում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 15-ին վարչություն է ներկայացել Արմավիր գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ, որը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Հայաստանի զրոյական կետը. հիշողության զnhաբերումը խաղաղության պատրանքի համար. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը. Սրընթաց թափ հավաքող վերջին գործընթացները, ըստ էության, հանդիսանում են միջազգային օրակարգում մեր գոյության, ինքնության և արդարության պահանջատիրության վերաբերյալ Հայկական Հարցի վճռական փուլի սկիզբը։ Այս վերջին հանգրվանը վտանգավոր ճամփորդություն է ազգային հիշողության, ինքնության և հոգևոր արժանապատվության կորստի ճանապարհով։ Հայ ժողովուրդը հայտնվել է պատմական ու ճակատագրական […]
Կեղծավորությանը պետք է վերջ տալ․ Ավինյանը միանում է Վեհափառի դեմ արշավին

«Կեղծավորության և արհեստականության մեջ ապրելը շատ սխալ է, որոշ դեպքերում պետք է որոշ ճշմարտություններ բարձրաձայնվեն և պետք է գնալ դրանց հետևից» -լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տիգրան Ավինյանը։ «Սամվել Կարապետյանի պաստառների հեռացնելը ընդամենը օրինականության պահպանման խնդիր է, բայց այնուամենայնիվ հասկանալով ընտանիքի դրությունը կան տեղեր որ թողել ենք»- նշեց Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանի ու Վեհափառի հետ մոտ եմ, բայց Կաթողիկոսի կողքին եմ․ Ջեմբերջյան

Լինելու եմ Հայաստանի հետ, ինչպիսին էլ որ լինի երկրի ապագան, հավատում եմ՝ լավ է լինելու. Նիկոլա Ազնավուր

Արձանը շատ եմ հավանում, շատ սիրուն է ստացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: «Ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցրել լինել Հայաստանի հետ: Հույս ունեմ Հայաստանին սպասում է լավագույն ապագան, բայց ինչպիսն էլ ապագան լինի, ես միշտ կլինեմ Հայաստանի կողքին: Բայց ես ունեմ հորս լավատեսությունը և հավատում եմ, […]
«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքսից: Հիմնադրամը դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել «Դալմա Գարդեն մոլ»-ում Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառների հեռացնելը։ Դատարանը գործ է ստացել երեկ՝ հուլիսի 17-ին։ Այն նույն օրը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։
Պետդեպի խոսնակը ոչ միանշանակ պատասխան է տվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ դիրքորոշման վերաբերյալ

ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության և կայունության խթանման ջանքերին Հարավային Կովկասում. այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղության խոսնակ Թեմմի Բրյուսը: «Մենք հետևում ենք իրադարձություններին և ուշադրություն ենք դարձնում դրանց», — ասել է նա ի պատասխան լրագրողի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ դեպանի Թոմաս Բարրաքի՝ այդ երթուղին 100 տարով ամերկյան ընկերության կառավարմանը հանձնելու […]
Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Երևանում հուլիսի 18-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում […]
Արևշատ համայնքում 4 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ոստիկանությունը վաղ առավոտյան Արևշատ համայնքի բնակիչների է ձերբակալել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: «Խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում»,- ասացին ՆԳՆ-ից: Դեպքի մասին ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ […]
Ամեն մարդ իր տեղում, իր գործը պետք է կատարի. Ավինյանը՝ Վեհափառին հեռացնելու խմբին իր միանալու մասին

Կեղծավորության և այսպես ասած, արհեստականության մեջ ապրելը շատ սխալ է, որոշ դեպքերում որոշ ճշմարտություններ պետք է բարձրաձայնվեն և այդ ճշմարտությունների հետևից նաև պետք է գնալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, մասնավորապես Վեհափառին հեռացնելու հարցի հետ կապված: «Ինչի վրա շատ երկար ժամանակ աչք […]
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին. լրատվամիջոցներ

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները Նշվում է, որ Ադրբեջանը սովորաբար ԱՊՀ նիստերին ներկայացնում է առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։ «Յագուբ Էյուբովը ներկա չի լինի այս միջոցառմանը։ Այս որոշման պատճառը Եկատերինբուրգում վերջերս տեղի ունեցած իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ՌԴ-ի կողմից AZAL ինքնաթիռի խոցումը և ռուսական կողմի՝ այդ […]
Բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպшնnւթյnւնը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ […]
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գյումրի, Իջևան քաղաքներում հուլիսի 21-ին, Արագածոտնի մարզի Աշնակ բնակավայրում՝ հուլիսի 21-ին և 22-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան, Ս․Մատնիշյան, Սունդուկյան, Պուշկինի, Թումանյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թավրիզյան, Նալբանդյան, Նար-Դոսի, Արցախյան փողոցների գազասպառողների, հարակից տարբեր […]
Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը

Հուլիսի 18-ին Երևանի կենտրոնում՝ «Կինոմոսկվա»-ի դիմաց, բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում ընդգծեց, որ ամառվա տապին էլ հրապարակը մարդաշատ է, և դա ամենաբարձր վկայությունն է Ազնավուրի արվեստի հանդեպ սիրո և գնահատանքի։ «Կարծում եմ՝ առաջին հերթին սերն է, որ մարդկանց բերել է այս հրապարակ։ Սերն է, […]
Տեր Սեբեոսը հրաժարվել է մկրտություն իրականացնել ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանի կնքահայրությամբ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը հրաժարվել է մկրտություն իրականացնել ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանի կնքահայրությամբ։ Ստիպված են եղել եկեղեցում այլ կնքահայր ընտրել, որպեսզի մկրտությունն իրականացվի։ «Անչափահասի հոգևոր ընթացքի պատասխանատուն իր կնքահայրն է։ Սա է կնքահոր դերը, միայն՝ լինելու հոգևոր ծնող, հոգևոր դաստիարակ, հոգևոր օրինակ և հոգու փրկության […]